NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Տեսանյութ

Ռոման Մովսիսյանի փաստաբան Ռուբեն Բալոյանը հերքում է` իր պաշտպանյալը սպանություն չի կատարել․նրա դեմ ցուցմունքները տվել են ճնշման ներքո՝ անազատության մեջ գտնվելով (տեսանյութ)

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում` դատավոր  Գեղամ Մարգարյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Ռոման Մովսիսյանի գործով հերթական դատական նիստը։ NEWSPRESS.am-ի թղթակցի փոխանցմամբ, նիստի ընթացքում փաստաբանը ներկայացրեց գործով իր ճառը։ 

Խոսքը 2018թ. նոյեմբերի 1-ին «Ոսկե Աքաղաղ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած խնջույքից հետո կատարված միջադեպի մասին է։

Այդ օրը Գառնի համայնքի բնակիչ, 1987 թվականին ծնված Ռազմիկ Ներսիսյանը վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որից 10 օր հետո մահացել է։

Ըստ պաշտոնական վարկածի` մանկության ընկերների միջև վիճաբանություն է ծագել գումարի շուրջ։ Ռոման Մովսիսյանը հրաժարվել է իր մտերիմ ընկերոջը՝ Ռազմիկին, գումար տալուց և, վիճաբանության արդյունքում, իբր սպանել է նրան։

Գործով մեղադրող դատախազ Կարեն Սուքիասյանը պահանջել է 10 տարվա ազատազրկում։

«Դատախազն իր ճառը ներկայացնելիս, անտեսել է որոշ կարևոր հանգամանքներ ու առաջադրել չհիմնավորված մեղադրանքներ՝ հակասական ցուցմունքների հիմքով»,- հերթական նիստի ժամանակ, իր ճառը ներկայացնելիս ասաց Ռոման Մովսիսյանի փաստաբան Ռուբեն Բալոյանը։

Բանն այն է, որ դեպքից 2 տարի անց, արդեն 2020 թվականին, փաստաբանի ներկայացմամբ, անօրինական պայմաններում, գործով բերման են ենթարկվել ու կալանավորվել մի շարք անձինք, այդ թվում ՝ մատուցողուհիներ։ Նրանց կալանավորել ու մի քանի օր, փաստաբանի խոսքով, ապօրինի կանաքի տակ պահել են, այսպես ասած՝ «ցանկալի ցուցմունք» կորզելու համար։

Ավելի ուշ, ինչպես կանայք արդեն դատարանում են ասել, իրենց ապօրինի պահել են նույն խցում և սպառնացել ցմահ կամ 20 տարվա ազատազրկման դատապարտել, եթե չհերքեն իրենց տված նախնական ցուցմունքները և Ռոման Մովսիսյանի դեմ ցուցմունք չտան։

Անազատության մեջ գտնվող կանանց ցուցմունքների արդյունքում, որոնք տվել են ճնշումների ներքո, Մովսիսյանին մեղսագվել է սպանության հոդված։

Ճնշումների մասին կանայք պատմել են դատարանում։

Հետագայում, իր տված նախնական ցուցմունքներին, փաստաբանի խոսքով, դարձյալ ճնշման ազդեցության ներքո, հակասող ցուցմունք է տվել Ռոմանի ու տուժող Ռազմիկի հետ մեքենայի մեջ գտնվող 3-րդ ընկերը՝ Սամվել Նազարյանը։

Ի սկզբանե, Սամվել Նազարյանը որպես վկա բացատրություն և ցուցմունքներ է տվել, որ.

«01․11․2018թ․ «Ոսկե Աքաղաղ» ռեստորանում խաշ են կերել: Ժամը 16-17-ի կողմերը տղաները գնացել են, մնացել է ինքը, Ռազմիկը, Ռոմանը։ Բոլորը լավ խմած են եղել, բայց ամենախմածը Ռազմիկն էր, համարյա ոտքի վրա չէր կարողանում կանգներ։ Մինչև Ռոմանը հաշիվն է փակելիս եղել, ինքը մտել է կուպեի զուգարան ու երբ դուրս է եկել, տեսել է, որ Ռոմանն ու Ռազը դուրս են եկել։ Առաջացել ու տեսել է, որ աստիճանների տակ Ռոմանը փորձում է բարձրացնել Ռազմիկին։ Հասկացել է, որ խմած լինելու պատճառով Ռազմիկն ընկել է։ Երբ արդեն տեսել է՝ Ռոմանը բարձրացնում էր, ինքն էլ մոտեցել, օգնել է, բարձրացրել են Ռազմիկին։ 

Այդ ժամանակ նկատել են, որ քիթն ու աչքը վնասված են, կարմրած։ Հասկացել են, որ ընկնելուց է եղել։ Ընկել ու դեմքով հարվածել է գետնին։ Խմածության պատճառով Ռազմիկը չի կարողացել քայլել, այդ պատճառով նրան նստեցրել են  Ռոմանի «Մերսեդես» մեքենայի հետնամասում և շարժվել Գառնիի ուղղությամբ։ Մեքենան վարել է Ռոմանը: Ինքը նստած է եղել նրա կողքին։ Մեքենայի մեջ Ռազմիկը Ռոմանից փող է ուզել, որ քաղաք գնա, սակայն Ռազմիկը հարբած է եղել, Ռոմանը մերժել ու փող չի տվել, որ չգնա խաղալու։ Դրանից Ռազմիկը նեղացել է՝ ասելով կանգնեք, ես գնում եմ։

Այդ ժամանակ դեմքը կապտած է եղել: Իրենք առաջարկել են հիվանդանոց տանել, բայց նա հրաժարվել է` ասելով՝ կանգնի իջնում եմ։ Իրենք ընթացել են 50-60կմ/ժ արագությամբ։ Ռազմիկը նստած է եղել անմիջապես իր հետևում։ Երբ արդեն տեսել են, որ Ռազմիկը շատ է շուխուռ անում և ուզում է իջնել, Ռոմանը որոշել է կանգնել Արսենի խանութի մոտ։

Արդեն համարյա կանգնելիս է եղել, հանկարծ Ռոմանը գոռացել է՝ «արա, ընկավ» և մեքենայից դուրս վազել։

Ինքը նույնպես իջել է ու տեսել, որ Ռազմիկը մեջքի վրա պառկած է ու քթից արյուն է գալիս, ուշքը գնացած է եղել։ Տեսնելով անգիտակից վիճակում է՝ իրենք փորձել են բարձրացնել, սակայն ուշքի չի եկել։ Ինքն արհեստական շնչառություն է տվել բերանով, վախեցած գոռացել են՝  ջուր բերեք, սկոռի կանչեք։ Այդ ժամանակ մարդիկ են հավաքվել, ջուր լցրել վրան, որ ուշքի գա, սակայն տեսնելով, որ ուշքի չի գալիս, պառկեցրել են մեքենայի հետևի նստատեղին և տեղափոխել Գառնու ԲԿ, որտեղ տեսնելով, որ Ռազմիկի վիճակը չի կայունանում՝ տեղափոխել են Երևան: Նշել է նաև, որ տուժողի հագուստների վերաբերյալ ինքը որևէ տեղեկություն չունի:

2020թ․ մայիսի 27-ին ՀՀ քր․ օր-ի (նախկին օրենսգիրքը-խմբ.) 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ձերբակալվելով` Սամվել Նազարյանն արձանագրության մեջ իր ձեռքով գրել է. «Մենք մարդ չենք սպանել»։

Սակայն նույն օրը Սամվել Նազարյանի նկատմամբ իրականացվել է «Ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառում՝ 3-օրյա ժամկետով։

Արդյունքում նա տվել է բոլորովին այլ՝ իր նախորդ պատմածին հակասող ցուցմունք, կամ ինչպես փաստաբանն է ասում՝ հեքիաթ, որի հետևանքով «ցանկալի» ցուցմունք տված Նազարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ Ռոման Մովսիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարաձգվել է ևս 2 ամիս ժամկետով։

«Այսինքն` ցուցմունք փոխելու և Ռոման Մովսիսյանի դեմ ցուցմունք տալու համար Սամվել Նազարյանը նախաքննության մարմնի կողմից «պարգևատրվել է»»,- իր ճառի մեջ ասաց փաստաբան Ռուբեն Բալոյանը։ 

Այսկերպ, իրենց նախնական ցուցմունքները փոխել են մատուցողուհիները, որոնց, փաստաբանի խոսքով, ապօրինի կալանավորել են և ճնշումներ գործադրել։ Փաստաբանն իր ճառում նշեց, որ անգամ բռնության են ենթարկել մատուցողուհիներից մեկի որդուն։ Վերջինս, իր երեխային վնաս չպատճառելու համար էլ տվել է այն ցուցմունքը, որն իրենից պահաջել են․ այսինքն՝ Ռոմանի դեմ։

Հետագայում, արդեն ազատության մեջ գտնվող մատուցողուհին, դատարանի հարցին պատասխանել է, որ ցուցմունք է տվել, որ հասնի իր երեխաներին:

Իրեն տարել են այնպիսի տեղ որ ամբողջ օրը ճնշվածության մեջ է եղել, երեխաների հետ ոչ մի կապ չի եղել, ո՛չ տեսակցություն, ո՛չ զանգ: Իր երեխաներն անապահով վիճակում են եղել, տարեց կնոջ խնամքի տակ, ու օպերներն անընդհատ ասել են՝  20 տարի դատ ենք տալու քեզ, երեխեքիդ տանելու ենք մանկատուն: Ինքն ասել է, որ տեղեկություն չունի, չգիտի ինչ է, իրեն ասել են՝ դու գրի, թող գնա, գնա, քո համար ազատ ապրի: Ասել են՝ գրի, որ տեսել ես: Իր դուրս գալն ուղղակիորեն կապված էր ցուցմունք տալու հետ: Հարցին, թե Ձեր դուրս գալը կապված էր ցուցմունք տալու հետ, պատասխանել է՝ այո:

Մանրամասնորեն ներկայացնելով ցուցմունքների և դեպքի հետ կապված մանրամասները՝ Ռոման Մովսիսյանի փաստաբանը նկատեց, որ պետք է պարզել նաև, թե այդ ովքեր են ճնշումներ գործադրել վկաների նկատմամբ։ 

Դատավորին դուր չեկավ, որ փաստաբանը չի վստահում քննիչներին ու կասկածներ ունի, թե վկաների նկատմամբ ճնշումներ են եղել։

«Պարո՛ն Բալոյան, ու՞մ նկատի ունեք, երբ ասում եք՝ իրենք․․․ »,-հարցրեց նա ու հավելեց․ «Խնդրում եմ հարգալից վերաբերվել թե՛ պետական մարմիններին, թե՛ դատարանին, հակառակ դեպքում խիստ սանկցիա կկիրառեմ Ձեր նկատմամբ»,-ասաց դատավոր Մարգարյանը։

Դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 8-ը: 

NEWSPRESS.am-ը ներկայացնում է հատվածներ՝ փաստաբան Ռուբեն Բալոյանի ներկայացրած ճառից։

Արմինե Մկրտումյան