Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

«Իմ ցուցմունքը»․ Ավետիք Իշխանյանը հրապարակել է իր ապագա միակ գրավոր ցուցմունքը քննիչին

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, ով այսօր հրավիրվել էր հարցաքննության,  ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել՝ «Իմ ցուցմունքը» վերտառությամբ․
 
«Անցած շաբաթ, նոյեմբերի 11-ին,ծանուցագիր էի ստացել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա․ Խաչատրյանից։
 
Ծանուցագրում գրված է․ «Facebook» սոցիալական կայքում 2019թվականի սեպտեմբերի 19-ին կատարված հրապարակման հիման վրա 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի թ-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված թիվ 59109523քրեական վարույթով, ՀՀ քրեական դատավարության 149-րդ, 150-րդ, 152-րդ և 153-րդ հոդվածներով սահմանված կարգով Դուք 2023թվականի նոյեմբերի 16-ին՝ ժամը 15:00-ին, որպես վկա հարցաքննության համար անձը հաստատող փաստաթղթով կանչվում եք ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին՝ ՀԿԳ քննիչ Ա․ Խաչատրյանի մոտ՝( ք․ Երևան, Պարույր Սևակ 4, հետ․ 010-23-08-01)։
 
Օբյեկտիվ պատճառով, հնարավորություն չունենալով գնալ հարցաքննության, իմ պաշտպան Ռուբեն Մելիքյանի միջոցով, առաջարկել ենք հետաձգել հարցաքննությունը։
 
Ամեն դեպքում, որոշեցի հրապարակայնացնել ինձնից սպասվելիք ցուցմունքը։ Ըստ էության, ես պետք է որպես վկա ցուցմունք տամ իմ իսկ գրառման մասին, այսինքն՝ ինքս իմ դեմ։ Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 3-րդ կետի վկան իրավունք ունի․ «հրաժարվելու ցուցմունք տալուց կամ նյութեր տրամադրելուց, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ դրանք հետագայում կարող են օգտագործվել իր կամ իր ամուսնու կամ մերձավոր ազգականի դեմ»։
 
Սակայն, ես այդ կետից չեմ օգտվում, բայց և հրապարակայնորեն հրաժարվում եմ քննիչ Ա․ Խաչատրյանի հարցերին պատասխանելուց։ Ահա իմ, նույնպես հրապարակային ապագա միակ գրավոր ցուցմունքը․
 
«Պարոն Ա․ Խաչատրյան, ես հրապարակայնորեն հրաժարվում եմ Ձեր հարցերին պատասխանելուց։ Դուք, ինչպես նաև քննչական կոմիտեի բոլոր քննիչները, Ձեր ղեկավարով հանդերձ, ինքնուրույն չեք, այլ միայն կատարում եք ՀՀ վարչապետի հրահանգները։ Չնայած, Դուք, բոլոր քննիչներդ, հավանաբար, ունեք բարձրագույն իրավաբանական կրթություն և ուսման տարիներին սովորել եք, թե ինչ է իրավական պետությունը, իշխանությունների տարանջատումը և ստացել եք մասնագետ-իրավաբանին անհրաժեշտ այլ գիտելիքներ նույնպես, այսօր այդ ամենը մի կողմ դրած, պատվերով քրեական գործեր եք հարուցում։
 
Այնպես որ, ես Ձեզ բացարձակապես չեմ վստահում և չեմ հավատում, որ Դուք կիրականացնեք անաչառ քննություն։ Եթե Դուք իսկապես՝ մասնագիտական պատվով և խղճով իրավաբան լինեիք, ապա կհրաժարվեիք սույն գործի քննությունից և հրաժարական կտայիք ՀԿԳ քննիչի Ձեր պաշտոնից։ Իսկ թե իմ ֆեյսբուքյան, սեպտեմբերի 19-ի գրառմամբ․ «Մահ դավաճաններին», ինչ և ում եմ նկատի ունեցել, այդ մասին ես կհայտարարեմ դատարանի դահլիճում։ Դատարանի դահլիճում իմ ապագա ելույթը ոչ թե ուղղված կլինի դատարանին, արդարացման կամ մեղմ պատժի ակնկալիքով, այլ Հայաստանի հասարակությանը։ Իսկ թե ինչ որոշում կընդունի դատարանը, ինձ բացարձակապես չի հետաքրքրում»։
 
16․11․2023թ․
Ավետիք Իշխանյան»։