Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումը
Քաղաքականություն

Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից ավելի շատ աջակցության կարիք ունի. ԵԽԽՎ դիտորդները` Հայաստան կատարած այցից հետո

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիթորինգի գծով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա, SOC) և Բորիանա Աբերգը (Շվեդիա, EPP/CD) կոչ են արել Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին աջակցել Հայաստանին, քանի որ վերջինս բախվում է «հսկայական մարտահրավերների»՝ կապված Լեռնային Ղարաբաղից ժամանած փախստականների հետ՝ միևնույն ժամանակ նպաստելով ժողովրդավարական բարեփոխումների զարգացմանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը:

«Ավարտելով 2023 թվականի նոյեմբերի 6-ից 8-ը Երևան կատարած այցը՝ համազեկուցողները նշել են, որ Լեռնային Ղարաբաղի 106 000 հայերը, ովքեր փախել են Ադրբեջանի ռազմական հարձակումից՝ ինը ամիս տևած մեկուսացումից տուժելուց հետո, որի արդյունքում ստեղծվել էր պարենամթերքի և հիմնական պաշարների խիստ պակաս, պատշաճ կացարան են գտել Հայաստանում և շտապ օգնություն են ստացել՝ շնորհիվ Հայաստանի իշխանությունների գործողությունների և բնակչության համերաշխության: «Սակայն այս աջակցության կայունությունն ապահովելու համար և Հայաստանում մշտական բնակություն հաստատելու ցանկություն ունեցողներին օգնելու համար երկրին շտապ անհրաժեշտ է բոլոր եվրոպացիների համերաշխությունը»,- ասել են համազեկուցողները։

«Չնայած այս ծայրահեղ ծանր հանգամանքներին, մենք ականատես ենք եղել ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու Հայաստանի շարունակական հանձնառությանը: Ընտրական կարգավորումները բարեփոխվել են Եվրոպայի խորհրդի չափանիշներին համահունչ, կազմակերպվել են մի քանի ընտրություններ՝ համապետական կամ տեղական մակարդակով, առանց դրանց արդյունքների վիճարկման։ Միջազգային փորձագիտական կառույցների բազմաթիվ առաջարկություններ իրագործվել են, իսկ մյուսները քննարկման փուլում են»,- նշել են համազեկուցողները։

«Վերջին տարիների ընթացքում Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվել՝ դատական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը բարելավելու նպատակով, և այժմ դատավորների, դատախազների և քննիչների բարեվարքության ստուգումներ են իրականացվում: Այնուամենայնիվ, կարգապահական վարույթները դեռևս դժգոհություն են առաջացնում, և քաղաքական դրդապատճառներով որոշումների մասին պնդումները խաթարում են դրա օրինականությունը: Այս մտահոգություններից մի քանիսը վերացնելու համար Վենետիկի հանձնաժողովին է ներկայացվել բարեփոխումների նախագիծ»,- ասել են նրանք:

«Կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության համար առաջնահերթություն է, և այս առումով նա մի քանի կարևոր քայլ է ձեռնարկել։ Վերջին երեք տարիների ընթացքում երկու նոր մարմին է ստեղծվել՝ ուժեղ մանդատով և իրական լիազորություններով, ստեղծվել են հակակոռուպցիոն հատուկ դատարաններ։ Այնուամենայնիվ, կոռուպցիան շարունակում է մնալ հանրային դժգոհության հիմնական պատճառը և այս ուղղությամբ շարունակական ջանքեր են պահանջվում»,- եզրափակել են նրանք:

Համազեկուցողները քննարկել են նաև ոստիկանության կողմից ուժի չափից ավելի կիրառման և քաղաքական հակառակորդների դեմ ուղղված անօրինական վարույթների մասին պնդումները և հաստատել են, որ կհետևեն այս հարցերի շուրջ զարգացումներին:

Հայաստանում գտնվելու ընթացքում համազեկուցողներն այցելել են Երասխ, որը գտնվում է Նախիջևանի հետ սահմանին, և հանդիպել Լեռնային Ղարաբաղից վերջերս տեղահանված ընտանիքների հետ, ովքեր վերաբնակվել են Արտաշատում և Երևանում»,- ասված է հաղորդագրությունում։