Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումը
Քաղաքականություն

Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ ճանապարհային անվտանգության վիճակը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Ասիական զարգացման բանկի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի հետ համատեղ նոյեմբերի 15-16-ը կազմակերպել էր «Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարությունը՝ ճանապարհային անվտանգ մոտեցումը։ Հայաստանում ճանապարհային անվտանգության մարտահրավերները» թեմայով աշխատաժողով:

Աշխատաժողովին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ ներքին գործերի և ՀՀ առողջապահության նախարարությունների, պետական շահագրգիռ այլ մարմինների և կազմակերպությունների, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Ավտոմեքենաների միջազգային ֆեդերացիայի (FIA), ԵՄ երևանյան գրասենյակի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրրերի, Ճանապարհների գնահատման միջազգային ծրագրերի (iRAP), Անվտանգ և կայուն տրանսպորտի արևելյան դաշինքի (EASST) ինչպես նաև միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Աշխատաժողովի նպատակն էր բոլոր շահագրգիռ պետական մարմինների, միջազգային զարգացման գործընկեր և դոնոր կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել ճանապարհային անվտանգության ոլորտում առկա խնդիրների և դրանց բարելավմանն ուղղված գործողությունների վրա։

ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը բացման խոսքում ներկայացրել է Հայաստանում ճանապարհային անվտանգության հիմնախնդիրները։ Մասնավորապես նա նշել է, որ Հայաստանում տրանսպորտային միջոցների քանակի ավելացմանը և ճանապարհների երթևեկության լարվածության բարձրացմանը զուգահեռ բարձրանում է նաև ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցների՝ վարորդների, հետիոտների, ուղևորների, այդ թվում՝ երեխաների կողմից ճանապարհային երթևեկության կանոններին ծանոթանալու և դրանց հետևելու պահանջը:

Միաժամանակ, Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային տնօրենի հատուկ ներկայացուցիչ Մարֆ Էվերարդը իր ելույթում նշեց, որ ճանապարհային անվտանգությունը հանրային առողջության առաջնահերթություններից մեկն է։ 

Նոյեմբերի 16-ին միջազգային փորձագետները ներկայացրել են ճանապարհային անվտանգության ոլորտում միջազգային լավագույն փորձը, որից հետո Աշխատաժողովի մասնակիցների մասնակցությամբ, Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ, Արշակունյաց և Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկներում (կրկեսի հարևանությամբ) և հիշյալ հյուրանոցի մոտակայքում գտնվող Էռնեստ Թելմանի անվան թիվ 13 դպրոցին հարող ճանապարհահատվածում իրականացվել է ճանապարհային անվտանգության գնահատման գործնական աշխատանք։ 

Ճանապարհային անվտանգության միջազգային փորձագետների օգնությամբ աշխատանքային խմբերը նշված հատվածներում գնահատել են ճանապարհային անվտանգության առկա մակարդակները, ինչպես նաև ներկայացրել են առաջարկություններ այդ հատվածներում անվտանգության բարելավման միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ: