Մարգարայի հսկիչ անցագրային կետի շինարարությունը կարող է ավարտվել հաջորդ շաբաթ․ ՊԵԿ նախագահ
Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Ռուստամ Բադասյանն այսօր հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանին Մարգարայի հսկիչ անցագրային կետի շինարարությունը կարող է ավարտվել հաջորդ շաբաթ։
Նշենք, որ այս տարվա մայիսի 27-ին հայտարարվեց, որ Հայաստանը պատրաստվում է Թուրքիայի հետ սահմանին կառուցել «Մարգարա» անցակետը։