ՀՀ-ի և Արցախի դեմ ագրեսիաների և ցեղասպանության համար Ադրբեջանը վճարում է առաջին գործնական գինը. Արտակ Բեգլարյան
Հաճելի է տեսնել, որ Սենատը միաձայն ընդունեց օրինագիծ, որը վերացնում է 907-րդ հոդվածից հրաժարվելու և Ադրբեջանին առնվազն 2 տարով ռազմական օգնություն տրամադրելու ԱՄՆ նախագահի լիազորությունները: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Առաջին գործնական գինը, որ Ադրբեջանը վճարում է Հայաստանի և Արցախի դեմ իրականացրած ագրեսիաների և ցեղասպանության համար»,- գրել է նա։