Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումը
Քաղաքականություն

Ադրբեջանն արևմտյան հարթակներում Հայաստանից «պոկեց» այն, ինչ իրեն պետքն էր. այդ հարթակներից այլևս ստանալու ոչինչ չունեն. Արթուր Խաչատրյան

Բյուջեն զուտ հաշվապահություն չէ, քաղաքականություն է: Որ ոլորտն ավելի մեծ նշանակություն ունի Կառավարության համար, այդ ոլորտն ավելի շատ գումար է ստանում: Մենք տեսնում ենք, որ 16 տոկոս բյուջեի աճի պայմաններում Պաշտպանության նախարարության համար նախատեսված պաշտոնական ծախսերը կավելանան ընդամենը 7 տոկոսով, ռազմարդյունաբերության ոլորտում մեկ միլիարդով նվազում են հատկացումները, և փոխարենը ոստիկանության համար նախատեսված բյուջեի աճը կկազմի 18 տոկոս. ավելի շատ, քան ընդհանրապես պետական բյուջեի աճը, և գրեթե երեք անգամ ավելի շատ, քան Պաշտպանության նախարարության համար նախատեսված հատկացումները: Նոյեմբերի 17-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած պետական բյուջեի քննարկումներին` ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Նրա դիտարկմամբ տնտեսական բոլոր հաշվարկները խիստ մանիպուլյատիվ բնույթ ունեն, և ցանկացած տեղեկություն ներկայացվում է այնպիսի անկյան տակ, որը Կառավարության գործունեությունը կդարձնի դրական և երկրի զարգացմանը միտված:

Անդրադառնալով Վաշինգտոնում նոյեմբերի 20-ին նախատեսված արտգործնախարարների մակարդակով հանդիպմանն Ադրբեջանի չմասնակցելու հարցին` Արթուր Խաչատրյանը նշել է, որ Ադրբեջանը հրաժարվում է ոչ միայն ԱՄՆ միջնորդության բանակցություններից, այլև ԵՄ միջնորդությունից: Ըստ Արթուր Խաչատրյանի` նրանք արևմտյան հարթակներում Հայաստանից «պոկեցին» այն, ինչ իրենց պետքն էր. այդ հարթակներից այլևս ստանալու ոչինչ չունեն:

Հարցի առնչությամբ «Հայաստան» խմբակցություն  քարտուղար Արծվիկ Մինասյանը ևս ներկայացրել է իր դիրքորոշումը` ընդգծելով, որ միջազգային` հատկապես արևմտյան հարթակը, բացարձակ չի արձագանքում Հայաստանում տիրող ակնհայտ հակաժողովրդավարական վիճակին: Նրա խոսքով` հարցն ամբողջականության համակարգի  մեջ պետք է դիտարկել: «Ադրբեջանն այսօր իր բոլոր գործողություններով` ամենաբռնապետական, հակաժողովրդավարական երկրներից մեկն է, սակայն նույն եվրոպական ատյաններից այդ մասին որեւէ արձագանք չենք լսի, որովհետև Ադրբեջանի տնտեսական շահը գերադասելի է ցանկացած իրավիճակից»,- ասել է խմբակցության քարտուղարը:

Լրագրողը մատնանշելով 2018 թվականի համեմատ 2024 թվականի բյուջեով եկամտային մասի կրկնապատկման փաստը, ծախսային մասով էական ավելացումները, առողջապահության համար նախատեսված ծախսերի կրկնապատկումը` հետաքրքրվել է` արդյո՞ք ընդդիմությունն էլ մանիպուլյատիվ չի ներկայացում փաստերը: Արթուր Խաչատրյանի դիտարկմամբ ամենաարագ ՀՆԱ-ի աճի տեմպերը, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, հաստատ, այդ վերջին հինգ տարիներին չեն եղել: