Խաղաղությունը 30 տարի պարտադրել են նախկին նախագահները․ սա խաղաղություն չի, սա հնազանդեցում է․ Շարմազանով
Խաղաղությունը 30 տարի Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սարգսյանն են պարտադրել։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Սա մահաբեր իշխանություն է, և այսքանից հետո մարդ կա՞, որ հավատում է խաղաղությանը, սա խաղաղություն չի, սա հնազանդեցում է»,- ասաց նա։
Շարմազանովի դիտարկմամբ` քաղաքականության մեջ նեղանալ չկա, կա շահ ու ռազմավարություն։
«Այս մարդը «Մանուշակ» մսուր-մանկապարտեզի պատկերացումներով մտել է աշխարհաքաղաքականության մեջ»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է նրան, որ Ալիևը հրաժարվում է նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակի հանդիպում անցկացնելու առաջարկից, իսկ մինչ այդ էլ հրաժարվել Փաշինյանի հետ հանդիպումից, ապա Շարմազանովը նկատեց, որ Ալիևն Արևմտյան հարթակից ստացել է այն, ինչ իրեն պետք է և գնալու կարիք չունի։
«Նիկոլ Փաշինյանը Պրահայում հայտարարել է, որ Արցախն Ադրբեջանի կազմում է, էլ գնա՝ ի՞նչ անի»,- ասաց նա։