Ադրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել են բռնահանվածների՝ Արցախ վերադարձի մասին ԵՄ խոսնակի հայտարարությանը
Ադրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել են ԵՄ խոսնակ Պետեր Ստանոյի հայտարարությանը։
Հիշեցնենք՝ Ստանոն ավելի վաղ հայտարարել էր․ «Մենք շատ հստակ պահանջում ենք, որ երաշխիքներ լինեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ վերադարձի համար, եթե նրանք որոշեն վերադառնալ»։
«ԵՄ ներկայացուցչի հայտարարությունը մենք դիտարկում ենք որպես միջամտություն` Ղարաբաղում ապրող հայերի՝ վերաինտեգրման գործընթացին։ Մեղադրանքն անընդունելի է և կողմնակալ»,- նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ից, փոխանցում է APA-ն։
Այդ երկրի ԱԳՆ-ից նշել են իբր «Արցախը Ադրբեջանի անբաժանելի մասն է», և որ բնակչության «իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի սահմանադրությանը համապատասխան»։