Վաղը Հայաստանից աշխատանքային այցով ԱԺ պատվիրակություն կգործուղվի Ղազախստան. հայտնի են նրանց անունները
Վաղը Հայաստանից աշխատանքային այցով ԱԺ պատվիրակություն կգործուղվի Ղազախստան:
Պատվիրակության կազմում կլինեն
ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար, ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:
Պատվիրակության կազմում կլինեն նաև պատգամավորներ Հակոբ Ասլանյանը, Նարեկ Բաբայանը, Նարեկ Գրիգորյանը և Միքայել Թումասյանը:
Պատվիրակության գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը կկատարվի պետբյուջեի հաշվին, իսկ գիշերավարձը կվճարի հրավիրող կողմը: