Ադրբեջանի ԱԳՆ-ից «քննադատել են» ՀՀ պաշտոնյաների՝ ԵԱՀԿ ԽՎ նիստում արված հայտարարությունները
Ադրբեջանի ԱԳՆ-ից մեկնաբանել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ԵԱՀԿ ԽՎ նիստում: Գրում է APA-ն։
Այդ երկրի մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն նշել է իբր հայ պաշտոնյաները անհիմն և հակասական հայտարարություններ են անում՝ այդպիսով հայտարարությունները գերադասելով Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում գործնական քայլերից:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում, անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ տարվող աշխատանքներից, նշել էր՝ Բաքվի հետ խաղաղության հիմնական սկզբունքները համաձայնեցված են, բայց խոսում ենք տարբեր լեզուներով։