Աչքովս պատուհանը ջարդված նոր տրոլեյբուս ընկավ, ասեմ, որ շատ մաքուր էլ չէր. Տիգրան Ավինյան
Երեկ աչքովս ընկավ, որ պատուհանը ջարդված նոր տրոլեյբուս կար երթևեկող, ու անկեղծ ասած, նաև շատ մաքուր չէր: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նրա այն հարցին, թե արդյոք պահեստամասերի հետ կապված խնդիր կա, «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Բեջանյանը պատասխանեց.
«Ունեինք։ Ուրբաթ օրը ստացանք։ Կառավարության որոշումով այս շաբաթ արդեն առկա է պատուհանը, կփոխենք»: