Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումը
Քաղաքականություն

«Այդ օրն ինչ-որ մեկը միգուցե թռել է, բայց հաստատ ես չեմ». պաշտոնյան` Վանաձորի քաղաքապետարանի երկրորդ հարկի պատուհանից իր «թռչելու» մասին

Նախորդ շաբաթ իրավապահները խուզարկություն են իրականացրել Վանաձորի քաղաքապետարանում` Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։

Ըստ պաշտոնական տեղեկությունների` կոռուպցիոն ռիսկեր են նկատվել քաղաքապետարանի կողմից վերջին ամիսներին տեղի ունեցած գնումների և համայնքին պատկանող հողատարածքների վարձակալության գործընթացներում։

Հատկանշական է, որ այն բանից հետո, երբ կալանավորվեց ու քաղաքական հետապնդման ենթարկվեց նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, ով ՏԻՄ ընտրություններում գերակշռող ձայներ էր հավաքել, «մրցակից» ուժերը, նրան խաղից հանելով, սկսեցին աթոռակռիվ տալ:

Արդեն 2 տարի կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանի գործով դատական գործընթացների պատճառով, նորընտիր ավագանին մինչ օրս հերթական նիստեր չի գումարել ու համայնքի ղեկավար չի ընտրել։

NEWSPRESS.am-ի տեղեկություններով` քաղաքապետարանում դուրս են եկել իշխող կուսակցության վերահսկողությունից, ու համայնքապետարանը բաժանվել է հիմնական 2 «թիմի»` «Ապրելու երկիր» կուսակցության կողմնակիցներ և  ՔՊ-ականներ. վերջիններս աշխատում են Փաշինյան Նիկոլի նշանակած ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանի օգտին:

Ու մինչ քաղաքապետարանում «լրջորեն» նախապատրաստվում են հաջորդ ընտրություններին, իշխանության ձեռագրի համաձայն, քաղաքապետարանի որոշ աշխատակիցների նկատմամբ գործեր են հարուցվում:

Մասնավորապես, օրերս իրականացված խուզարկության հետ կապված` թեև Հակակոռուպցիոն կոմիտեից արդեն հաստատել են, սակայն Վանաձորի համայնքապետարանից հրաժարվել են պաշտոնական  մեկնաբանություններ տալուց:

Մինչդեռ NEWSPRESS.am-ի աղբյուրները փոխանցում են, որ այդ օրը քաղաքապետարան են «լցվել» դիմակավոր անձիք ու սկսել խուզարկությունը: Տեղեկություններ կան նաև, որ քաղաքապետարանից որոշ իրեր են առգրավվել:

Խուզարկություն իրականացվել է հիմնականում Եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնում:

Ըստ շրջանառվող որոշ տեղեկությունների էլ` բաժնի ղեկավար Արմեն Այվազյանը «թռել է իր աշխատասենյակի պահուհանից»:

Հիշեցման կարգով նշենք, որ  2021 թվականին Այվազյանն «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով մասնակցել է ՏԻՄ ընտրություններին, իսկ այս տարվա` 2023 թվականի ապրիլին` կուսակցությունից դուրս գալու և կուսակցական գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ դիմում ներկայացրել: 

Եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնի պետի ժամանակավոր պետի պաշտոնում նշանակվել և աշխատում է ավելի քան 1 տարի:

Ու թեև նախապես քաղաքապետարանում լռում էին կատարվածի մասին, սակայն, հավանաբար, լուրերի տարածման աշխարհագրությունն է'լ ավելի չընդլայնելու հույսով, Արմեն Այվազյանը փորձել է հերքել խուզարկության հետ կապված որոշ մանրամասներ` գրառման միջոցով:

Նշենք նաև, որ, ըստ որոշ տեղեկությունների, Արմեն Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործեր կան, որոնց գուցե դեռ կանդրադառնանք: Այժմ ներկայացնենք Այվազյանի գրառումը.

«Սիրելի Վանաձորցիներ,

Հաշվետու լինելով միայն ձեզ՝ ուզում եմ անդրադառնալ վերջին դեպքերին.
 
սովորական աշխատանքային օրվա պես աշխատանքային ժամին իրականացվել է խուզարկություն իմ ղեկավարած բաժնի մի քանի աշխատասենյակներում՝ այդ թվում իմ աշխատասենյակում: Խուզարկությունն իրականացվել է դատարանի վճռով ինչ որ քրեական գործի շրջանակներում, որի մասին դեռևս տեղեկացված չեմ: Խուզարկվել է նաև այն բնակարանը, որտեղ բնակվում եմ վարձակալական հիմունքներով, և ոչինչ չի հայտնաբերվել: Բոլոր շորթման մեղադրանքներ հնչեցնողներին խորհուրդ կտամ մոտենալ համայնքապեատարան և ուսումնասիրել իմ ղեկավարած բաժնի գերակատարած պլանները: Ավելի մանրամասն կանրադառնամ դեպքերին և դրանց պատճառներին մոտ ապագայում:
 
Հ. Գ. Այդ օրն ինչ-որ մեկը միգուցե թռել է, բայց հաստատ ես չեմ»:
 
Արմինե Մկրտումյան