Պարոն Փամբուխչյան, անձամբ հետևեք շների զբոսայգիների կառուցմանը. Տիգրան Ավինյան
Շների զբոսայգիների համար կան հստակ քայլերով իրականացված ծրագրեր և կան ուղղակի առանձնացված տարածքներ, որոնք հետևողականորեն պետք է ավատին հասցվեն, այսինքն մրցույթներն հայտարարվեն և այդ զբոսայգիները կառուցվեն։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյան։
«Պարոն Փամբուխչյան, պետք է խնդրեմ անձամբ հետևեք այդ զբոսայգիների կառուցմանը»,-ասաց Ավինյանը։
Ի պատասխան Փամբուխչյանն ասաց, որ ավագանու անգամների կողմից ևս առաջարկներ կան այդ զբոսայգիների տեղերի հետ կապված։ Իսկ այդ առաջարկը ևս կդիրտարկվեն։