Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Ականջակալի, ֆենի, գդալի, ավելի, մոխրամանի համար ծախսված գումարը ներկայացրել են Աբովյան10 շենքի վերանորոգման ծախս

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Աբովյան փողոցի 10 հասցեում գտնվող շենքի օտարման գործընթացը:

Գլխավոր դատախազությունից հայտնել են՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ՝ Երևան քաղաքի Աբովյան փողոցի 10 հասցեում գտնվող 1250 քմ մակերեսով շենքը և 56 քմ մակերեսով ավտոտնակը հետ է վերցվել Գիտությունների ազգային ակադեմիայի «Երկրաբանական գիտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ից և ուղղակի վաճառքի ձևով օտարվել «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությանը: Նախնական գին է սահմանվել 166 մլն 318 հազար դրամը:

2007 թվականի մայիսի 23-ին Պետական գույքի կառավարման վարչության պետ Կ. Կ.-ի և «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Մ.-ի միջև կնքվել է պետական գույքի օտարման և գրավի պայմանագիր, որով գնորդի համար սահմանվել է պարտականություն՝ պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2 տարվա ընթացքում, գույքի հիմնական վերանորոգման և վերականգնման նպատակով ներդնել 150 մլն դրամ:

Նույն պայմանագրով սահմանվել է, որ վերոնշյալ պարտականությունը նշված ժամկետում չկատարելու դեպքում, Պետական գույքի կառավարման վարչությունն օրենքով սահմանված կարգով պետք է դիմի դատարան՝ գնորդին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա բռնագանձում կիրառելու կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ պահանջով։
2008 և 2009 թվականներին Պետական գույքի կառավարման վարչության պետի կողմից գրություն է ուղարկվել «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության տնօրենին՝ 150 մլն դրամի ներդրումային պարտավորության կատարումը հավաստող փաստաթղթեր ներկայացնելու պահանջով, սակայն պատասխան չի ստացվել։

2010 թվականի հուլիսի 7-ին Պետական գույքի կառավարման վարչության պետ Կ.Կ.-ն գրություն է ուղարկել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ հայտնելով Աբովյան փողոցի 10 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրավի իրավունքի վերացման անհրաժեշտության մասին՝ նշելով, որ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության կողմից պայմանագրով նախատեսված պարտականությունները չեն կատարվել և որ Աբովյան 10 հասցեում գտնվող տարածքը բացառիկ գերակա հանրային շահ է ճանաչվել Կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ։

2010 թվականի հուլիսի 16-ին Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի կողմից պետական գույքի կառավարման վարչության պետ Կ.Կ.-ին ուղարկվել է պատասխան գրություն այն մասին, որ գույքի նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու փաստը հիմք չէ այդ գույքի նկատմամբ գրանցած գրավի իրավունքը չեղյալ հայտարարելու համար, ուստի վերոնշյալ գրության հիման վրա՝ Աբովյան փողոցի 10 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ հիփոթեքի պետական գրանցումը դադարեցնել հնարավոր չէ։

Դատախազության հանրային կապերի  բաժնից հայտնում են՝ 2010 թվականի օգոստոսի 18-ին «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության տնօրենը գույքի գրավը հանելու խնդրանքով գրություն է ուղարկել Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ նշելով, որ Ընկերությունը սահմանված ժամկետում իրականացրել է Աբովյան փողոցի 10 հասցեում գտնվող շենքի վերանորոգման և վերականգնման հետ կապված ներդրումային ծրագիրը՝ ներկայացնելով հաշվետվություն:

Դատախազության ուսումնասիրությամբ, ի թիվս այլնի, պարզվել է, որ Ընկերության կողմից առերևույթ բիզնես գործունեության շրջանակներում չպարզված ժամանակահատվածում ձեռքբերված ապրանքների համար (ականջակալ, ֆեն, գդալ, ավել, մոխրաման և այլն) ծախսված գումարը գնահատվել է որպես Աբովյան փողոցի 10 հասցեում գտնվող շենքի հիմնական վերանորոգման և վերականգնման նպատակով կատարված ծախս: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է նաև, որ բացառիկ հանրային գերակա շահ ճանաչված շենքին, միայն ութ տարի անց՝ 2016 թվականի օգոստոսի 9-ին է տրամադրվել առաջին շինթույլտվությունը: Միաժամանակ, բացակայում է ավարտական ակտը:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է առերևույթ հանցանքի դեպք՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:
2023 թվականի նոյեմբերի 14-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) (2 դրվագ) և 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) (2 դրվագ):
Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, միջոցներ է ձեռնարկում համայնքային սեփականություն հանդիսացող գույքը համայնքին վերադարձնելու նպատակով: