Հայաստանի հետ «խաղաղության» պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա․ Ալիև
Ադրբեջանի և Հայաստանի միջև «խաղաղության» պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա։ Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին Իլհամ Ալիևը հայտարարել է նոյեմբերի 22-ին` ընդունելով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման գրասենյակի խորհրդարանական կապերի գծով պետքարտուղարի տեղակալին, Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարարին։
Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանն աջակցում է տարածաշրջանային «խաղաղության» օրակարգին, և որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ երկխոսության՝ «խաղաղության» պայմանագիր կնքելու և երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար։
Նրա խոսքով՝ այսպես կոչված «հակաահաբեկչական» միջոցառումների արդյունքում Ադրբեջանը լիովին վերականգնել է իր ինքնիշխանությունը։