Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայում գտնվող Համասի ենթակառուցվածքներինԱպրիլից թոշակը բարձրացրին, հունիսից նպաստը կտրեցին«Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ինՊայթյուն Մոնակոյում. վիրավորվել է ուկրաինացի հայտնի օլիգարխն ու իր ընտանիքի անդամները Հուլիսի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
«Իմնեմնիմի»-ն վերադառնում է Նարեկի և Վազգենի մասնակցությամբ՝ միայն Patreon-ում
Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»ՆԱՏՕ-ն՝ Կիևի հետ համատեղ, պատրաստվում է մշակել զենք՝ ռուսական ավիաբազաները ոչնչացնելու համար․ ԶախարովաԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հայտարարագրերը 2021-2025 թվականներին․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում. «Ժողովուրդ»
Կրակոցներ՝ Վանաձորում․ ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը խոստովանել է, որ ինքն է կրակոցների հեղինակը
Դավիթ Ղազինյանը պահվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում. «Ժողովուրդ»Ծնունդդ շնորհավո՛ր, պարոն նախագահ. մարդ, ում սիրտն ավելի մեծ է, քան իր վրա բոլոր սևեռվածների ուղեղները միասին վերցրած. Աշոտյանի շնորհավորանքը՝ կալանավայրիցԿդառնա՞ Վանաձորը Գյումրի-2. «Հրապարակ»Իրավապահ համակարգում կարճատև դադար է. քաղաքական հրահանգները տրված են, անունները հայտնի են... «Ժողովուրդ»
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմին
ՔՊ-ն հետողորմեա է անում իր ընդունած օրենքը՝ գայթակղելով ընդդիմությանը. «Հրապարակ»Հանրությանը ներկայացվել է որպես իրականություն այն, ինչը երրորդ կողմը դատարանում փաստացի խոստովանեց, որ երբևէ չի հիմնավորվել որևէ փաստով կամ իրավական գնահատականով. ՓաստաբանԷլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին. «Հրապարակ»ԿԿՀ-ն Նիկոլ Փաշինյանի սպառնալից հայտարարությունների մեջ խախտում չի տեսել. «Ժողովուրդ»Մոսկվան ենթարկվել է անօդաչուների հերթական լայնածավալ գրոհինԸնդդիմադիր դաշինքները կանգնած են դժվարին որոշման առաջ. «Հրապարակ»Ծեծկռտուք Երևանում. խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են տղամարդու դեմքինՁախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ»Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմանները. «Հրապարակ»Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»ՔՊ վարչության փակ նիստից նոր մանրամասներ. 2 հոգի ընտրությունից հետո ցուցադրաբար լքել են սրահը. «Ժողովուրդ»ԲՀԿ շուրջ ձևավորվող լայն հանրային համախմբումը դառնում է ուշագրավ քաղաքական ֆենոմեն, որը լրջորեն փոխում է ուժերի դասավորությունը. «Փաստ»Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»Ինձնից կախված ամեն ինչ կանեմ. Վահագն ԱլեքսանյանԶախարյանը վերադառնո՞ւմ է Ռուսաստան. ֆուտբոլիստի գործակալը պատասխանել է հարցինՑԱԽԱԼ-ը հայտնել է Գազայի հատվածի կենտրոնական մասում ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա համալիրին հասցված հարվածների մասինՀնարավոր կլինի՞ ՀՀ-ում բջջայինների բազայով հետևել մարդկանց. պարզաբանում է պաշտոնյանՄոսկվան և Բաքուն հայտարարել են 2024 թվականին AZAL-ի օդանավի կործանման վերաբերյալ հարցերի կարգավորման մասինՄունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց ՃապոնիայինՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1719-իՍերբիայի նախագահը հայտարարել է աշնանը հրաժարական տալու մտադրության մասինՊաշտոնական. Նոան հայտնեց հերթական տրանսֆերի մասինԼիբանանը պատրաստ է բանակը տեղակայել Իսրայելի հետ սահմանինԾեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին«Օրրան»-ի երկարամյա աջակից Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է սաների հետԱմբողջ աշխարհում ահաբեկիչները ակտիվորեն հարմարվում են նոր տեխնոլոգիաներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը՝ Ֆրանսիայի դեսպանինԻրանի հետ պատերազմը կարող է վերսկսվել բանակցությունների տապալման կամ նոր հարվածի դեպքում. Իսրայել ԿացՏարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 և Թուրքիայի մի քանի հազար քաղաքացիՈրոշվել է երկու ծառայողի ազատել աշխատանքից, իսկ երեքի նկատմամբ կիրառել «խիստ նկատողություն» տույժըՌուբիոն և ԱՄՆ հատուկ բանագնացը հեռախոսային ճեպազրույց կանցկացնեն Կոնգրեսի հետ Իրանի վերաբերյալԱրման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկըԱվտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր
Հասարակություն

Չարաշահումներ և փողերի լվացում Վայոց ձորի մարզի Զառիթափ խոշորացված համայնքի նախկին ղեկավարի կողմից

Ավարտվել է համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու, ծառայողական լիազորությունները չարաշահելու, լիազորություններն անցնելու, փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով 2021թ․ օգոստոսին հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2007-2016թթ. Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի գյուղապետի պաշտոնն զբաղեցրած Ս.Բ․-ն, պաշտոնավարման  ընթացքում համայնքապատկան հողակտորներն աճուրդով օտարելու մասին համայնքի ավագանու համաձայնությունն ստանալուց հետո, նշված հողակտորներն իր և կնոջ սեփականությունը դարձնելու նպատակով, համայնքապատկան հողակտորների օտարման աճուրդին մասնակցության որևէ հայտ ներկայացված չլինելու պայմաններում աճուրդի չկայացման վերաբերյալ արձանագրություն կազմելու փոխարեն, ներկայացրել է դրան իր կնոջ և ազգականների մասնակցության վերաբերյալ տվյալներ և իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող աճուրդի հանձնաժողովի անդամներին հանձնարարել նրանց դիտարկել որպես սակարկության մասնակիցներ, իսկ աճուրդում հաղթող ճանաչել իր կնոջը և իրեն:

Ապա կեղծ տեղեկություններ են մտցվել համապատասխան արձանագրություններում, որոնք ստորագրվել են նաև հանձնաժողովի անդամների կողմից։ Այնուհետև այդ կեղծ փաստաթղթերի հիման վրա ապօրինի որոշումներ են կայացվել՝ համայնքի ղեկավարի կնոջ և իր հետ առուվաճառքի պայմանագրեր կնքելու մասին: Նշված կեղծ փաստաթղթերի հիման վրա վերջիններիս անվամբ տրվել են անշարժ գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ:

Այնուհետև, Ս.Բ․-ն, 2016-2021թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով արդեն Վայոց ձորի մարզի Զառիթափ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը, ընդառաջել է համայնքի Բարձրունի բնակավայրի վարչական ղեկավարին, Վայք, Եղեգնաձոր, Գոմք բնակավայրերի և Երևան քաղաքի 4 բնակիչներին՝ համայնքի տարբեր բնակավայրերի համայնքապատկան հողակտորներն իրենց օտարելու խնդրանքին։ Հողակտորներն աճուրդով օտարելու՝ համայնքի ավագանու համաձայնությունն ստանալուց հետո, սահմանված կարգով չի հրապարակել աճուրդի մասին հրապարակային ծանուցումները, ինչով բացառել է աճուրդներին այլ անձանց մասնակցությունը և չփոխկապակցված այլ մասնակիցների կողմից առավել բարձր գին առաջարկելու հնարավորությունները։ Ապա, որպես աճուրդային հանձնաժողովի նախագահ, անձամբ չգլխավորելով և չկազմակերպելով դրանք, հանձնարարել է իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող Զառիթափ խոշորացված համայնքի աշխատակազմի քարտուղարին կազմել ձևական աճուրդի անցկացման կեղծ արձանագրություններ:

Վերջինս, աճուրդի երկրորդ մասնակցի բացակայության պայմաններում, գրանցել է հողակտորները ձեռք բերել ցանկացող անձանց հետ փոխկապակցված անձանց տվյալները, անձամբ նրանց փոխարեն կազմել է հողամասերի՝ աճուրդով վաճառքին մասնակցելու հայտերը, «Հողամասն աճուրդով վաճառելու մասին» արձանագրությունները, իսկ խոշորացված համայնքի ղեկավարը ստորագրել և հաստատել է դրանք։ Արդյունքում փաստացի չկայացած աճուրդում հաղթող են ճանաչվել նախապես կանխորոշված անձինք, որոնց հետ կնքվել են հողամասերի վաճառքի պայմանագրեր, վերջիններիս անվամբ տրվել են այդ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ և, միջին շուկայական արժեք ունեցող նշված հողակտորների դիմաց սիմվոլիկ հատուցելիություն ապահովելով, դրանք դուրս են բերվել համայնքի սեփականության հաշվեկշռից:

Բացի այդ, Ս.Բ․-ն, նույն համայնքի Սարավան բնակավայրում գտնվող՝ նրան և կնոջը պատկանած հողերը կադաստրային արժեքները նվազագույնը 2,5 անգամ գերազանցող գումարով օտարել է ՍՊ ընկերությանը՝ նախապես իմանալով, որ ընկերությունն այդ հողամասերը կադաստրային արժեքը գերազանցող գումարով ձեռք բերելով՝ պետք է հետագայում դրանք օգտագործի այլ՝ էներգետիկայի օբյեկտների նշանակությամբ։ Ընկերությանն օտարված վերը նշված հողերի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը նույն ընկերությանը վաճառելու առաջարկն ստանալով՝ նա դիտավորությամբ համայնքի ավագանուն չի տեղեկացրել այդ հողերի հարևանությամբ գտնվող՝ իրեն պատկանող հողերը կադաստրային արժեքները նվազագույնը 2,5 անգամ գերազանցող գումարով օտարելու մասին և դիտավորությամբ չի առաջարկել այդ հողերն օտարման ներկայացնել դրանց կադաստրային արժեքները նվազագույնը 2,5 անգամ գերազանցող կամ էներգետիկայի օբյեկտների նշանակությամբ օգտագործվող հողերի կադաստրային արժեքներին մոտարկված արժեքով։ Ապա համայնքի ավագանու՝ նշված հողերը կադաստրային արժեքով օտարելու համաձայնությունն ստանալուց հետո հանձնարարել է խոշորացված համայնքի աշխատակազմի քարտուղարին կազմել հողի սեփականության իրավունքի փոփոխման հետևանքներ առաջացնող կեղծ արձանագրություններ։ Վերջինս, փաստացի աճուրդ կայացած չլինելու պայմաններում, դրա երկրորդ մասնակից գրանցել է այլ անձի տվյալներ, կազմել և ստորագրել է «Հողամասն աճուրդով վաճառելու մասին» արձանագրություններ, իսկ Ս.Բ․-ն ստորագրել և հաստատել է դրանք, որով փաստացի չկայացած աճուրդում հաղթող է ճանաչվել նախապես կանխորոշված ՍՊ ընկերության կողմից լիազորված անձը։ Այդ կեղծ փաստաթղթերի վրա աճուրդում հաղթող ճանաչված ՍՊ ընկերության հետ կնքվել են հողամասերի վաճառքի պայմանագրեր և ընկերության անվամբ տրվել են այդ անշարժ գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ։ Արդյունքում ընդհանուր 20․397․000 ՀՀ դրամ միջին շուկայական արժեք ունեցող նշված հողակտորների դիմաց հատուցվել է ընդամենը 8․288․150 ՀՀ դրամ և դրանք դուրս են բերվել համայնքի սեփականության հաշվեկշռից:

Բացի այդ, Ս.Բ․ն ի պաշտոնե տեղեկացել է, որ վերոհիշյալ ՍՊ ընկերությունը մտադիր է Զառիթափ խոշորացված համայնքի Սարավան բնակավայրում այլ հողատարածքներ ձեռք բերել՝ էներգետիկայի օբյեկտների նշանակությամբ օգտագործելու համար։ նպատակ ունենալով օրինականացնել հանցավոր ճանապարհով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ և պաշտոնեական կեղծիքով դեռևս 2007թ. մարտին իր կնոջ անվամբ ձեռք բերած հողը և շոշափելի եկամուտ ստանալ՝ նա դիմել է համայնքապետարանի աշխատակցի որդուն՝ հանցավոր ճանապարհով ստացված, գյուղատնտեսական նպատակային նշանակության վերոնշյալ հողատարածքը ձևական քաղաքացիաիրավական գործարքների կատարման եղանակով վերջինիս պատկանած վարելահողի հետ փոխանակելու համար՝ վերջինիցս թաքցնելով ինչպես կնոջ անվամբ գրանցված հողատարածքը հանցագործության արդյունքում ուղղակի ստացած լինելու հանգամանքը, այնպես էլ՝ փոխարինվող հողատարածքն էականորեն բաձր արժեքով հետագայում օտարելու իր մտադրությունը։ Համայնքապետարանի աշխատակցի որդին առաջարկին համաձայնել է:

Արդյունքում, հանցավոր գործունեությամբ ստացված անշարժ գույքը լեգիտիմացնելու նպատակով, Ս․Բ․-ն 2019թ. փետրվարին կնոջ հետ 100.000 ՀՀ դրամով այն ձևականորեն օտարել է աշխատակցի որդուն, իսկ վերջինից, առուվաճառքի պայմանագրի հիման վրա, իբր, 200.000 ՀՀ դրամ գումարով ձեռք է բերել Սարավան բնակավայրում գտնվող վարելահողը: Ապա ձեռք բերած և կնոջ անվամբ գրանցված վարելահողը 2019թ․ փետրվարին 4.850.000 ՀՀ դրամով, այսինքն՝ կադաստրային արժեքը 2,5 անգամ գերազանցող գնով, օտարել է վերոհիշյալ ՍՊԸ լիազոր ներկայացուցչին՝ ապահովելով 4.850.000 ՀՀ դրամի եկամուտ:                       

Ձեռք բերված փաստերի հիման վրա համայնքի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով /4 դրվագ/, 445-րդ հոդվածի 1-ին մասով /8 դրվագ/, 296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով/1 դրվագ/, ինչպես նաև ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/:

Վերջինիս կնոջը մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ խոշորացված համայնքի աշխատակազմի քարտուղարին՝ 46-441-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/, 46-445-րդ հոդվածի 1-ին մասով /5 դրվագ/, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/:

Համայնքին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 38․761․620 ՀՀ դրամ: Վնասի վերականգնումն ապահովելու նպատակով կալանք է դրվել օտարված հողամասերի, ինչպես նաև՝ Ս.Բ․-ի անշարժ գույքի վրա։

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: