«Գնամ՝ ի՞նչ անեմ, կբացատրե՞ք»․ Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ միջոցառմանը մասնակցելու մասին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի դեկտեմբերին կայանալիք ՀԱՊԿ միջոցառմանը։ Այս մասին նա տեղեկացրեց լրագրողների հետ զրույցում։
«Ես կարծում եմ՝ իմ մասնակցությունը ստեղծված իրավիճակում տեղին չէ։ ՀԱՊԿ-ը որևիցե ձևով չի կատարում իր պարտավորությունները»,- ասաց նա։
«Գնամ՝ ի՞նչ անեմ, կբացատրե՞ք», - ասաց Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չունի։
«Որևիցե ձևով հարաբերությունները չեն սառեցվում, իմ որոշման մասին արդեն տեղեկացրել եմ ՀԱՊԿ գործընկերներին», - ասաց ԱԺ նախագահը։