Ռուսաստանը Հայաստան է ուղարկել 40 տոննա մարդասիրական օգնություն
Ռուսաստանի Դաշնությունը Հայաստան է ուղարկել 40 տոննա մարդասիրական օգնություն՝ նախատեսված Արցախից բռնի տեղահանվածների համար։ Ահյս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը։
«ՌԴ ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը մերձմոսկովյան «Ժուկովսկի» օդանավակայանից մեկնել է Երևանի օդանավակայան։ Օգնությունը կազմակերպվել է Ռուսաստանի նախագահի հանձնարարությամբ և Ռուսաստանի Դաշնության կառավարության անունից։ Այն ներառում է՝ սնունդ, վերմակներ, շարժական էլեկտրակայան»,- ասվում է հաղորդագրության մեջ։