Ադրբեջանն ու Վրաստանը քննարկել են ռազմական համագործակցության հեռանկարները
Վրաստան այցելած Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության փոխնախարար Գեորգի Խաինդրավայի հետ։ Այս մասին գրում է Haqqin.az-ը։
Նշվում է, որ ադրբեջանական պատվիրակության կազմում են Պաշտպանության փոխնախարար Ագիլ Գուրբանովը, Պաշտպանության փոխնախարարը, ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը և այլ պաշտոնյաներ։
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների ռազմական համագործակցության հեռանկարները։