Ընդդիմությունը դիմեց մեզ և խնդրեց ինչ-որ կերպ տեսանելիորեն աջակցել իրեն, ասացինք՝ ոչ մի դեպքում. Զատուլինը պատմել է, թե ինչու է ՌԴ-ն սատարել Նիկոլ Փաշինյանին
2020 թվականին Փաշինյանը տապալեց ռազմական գործողությունները, կարծում եմ՝ միտումնավոր արեց, քանի որ պետք է ազատվեր Ղարաբաղից։ Այս մասին "Говорит Москва" ռադիոկայանի եթերում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
«Ասացինք՝ դե գիտեք, այստեղ չենք կարող... Դրանից հետո գնաց ընտրության։ Ընդդիմությունը դիմեց մեզ և խնդրեց ինչ-որ կերպ տեսանելիորեն աջակցել իրեն։ Ասացինք՝ ոչ մի դեպքում, ի՞նչ եք ասում, չէ՞ որ նա երեքի մեկն է, ով ստորագրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ղարաբաղում պատերազմի ավարտի պայմանագիրը»,- ասել է Զատուլինը:
Լրագրողի դիտարկմանը, թե մեկ ուրիշը նորից կստորագրեր, ռուս քաղաքական գործիչ պատասխանել է. «Եթե նա այնտեղ չլինի, ապա նորից կսկսվեն ռազմական գործողություններ, մենք կներքաշվենք, մեզ կներքաշեն, մենք չենք ուզում, որ մեզ ներքաշեն, մենք մեր գործերն ունենք, այնպես որ ձեռք մի տվեք նրան»: