Ղարաբաղ վերադառնալ կամ իրենց իրերը վերցնել ցանկացող հայ բնակիչների համար պայմաններ կստեղծվեն․ Ֆարիդ Շաֆիև
Բնակարանները, մշակութային հուշարձանները Ղարաբաղում պաշտպանված են մեր հատուկ ջոկատայինների կողմից։ Տները կնիքված են, ոչ ոք ներս չի մտնում։
APA-ն հայտնում է, որ այս մասին ասել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի (ICRA) տնօրենների խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը։
«Այս հարցի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշման մեջ որոշակի հատված կա։ Սա Ադրբեջանի պատասխանատվությունն է։ Դրանից հետո դժվար է ասել, թե գործնականում ինչպես կանցնեն գործընթացները։ Ես հասկանում եմ, որ ինչպես արդեն հայտարարել է Ադրբեջանի իշխանությունը, մենք էլ կհայտարարենք, որ ով ուզի, նրան վերջնաժամկետ կտրվի։ Այսինքն՝ ամբողջությամբ վերադառնալ ցանկացողները կվերադառնան, կամ ովքեր ուզում են գալ ու վերցնել իրենց իրերը, ամենայն հավանականությամբ, պայմաններ կստեղծվեն։ Այսինքն՝ Ադրբեջանը կիրականացնի դատարանի որոշումը, այս մասին ԱԳՆ-ն արդեն հայտարարություն է տարածել»,- ասաց նա։