Հայ խորհրդարանականները ՀԱՊԿ ԽՎ-ում նացիզմն ու ազգայնամոլությունը դատապարտող նախագիծ են առաջարկել
Տեսակոնֆերանսի ձեւաչափով նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության ու սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովների արտահերթ համատեղ նիստը, որի աշխատանքներին մասնակցել են ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը: Հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։