ՀԱՊԿ-ը շահագրգռված է, որ Հայաստանը շարունակի իր մասնակցությունը կազմակերպությունում․ Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Մինսկում ՀԱՊԿ ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում հայտարարել է, որ «հայկական գործոնը» լինելու է կազմակերպության ղեկավարների քննարկման օրակարգում․
«Կազմակերպության ղեկավարները կարծիքներ կփոխանակեն և, իհարկե, կմտածեն, թե ինչպես վարվել այս հարցի հետ, քանի որ ՀԱՊԿ-ն, իհարկե, շահագրգռված է, որ Հայաստանը շարունակի իր մասնակցությունը: Հույս ունենք, որ Հայաստանը չի փոխի իր արտաքին քաղաքականության վեկտորը, Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, մեր ռազմավարական գործընկերը»,-ասել է Պեսկովը՝ «Ռոսիա-1»-ին տված հարցազրուցում։