Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են համատեղ նախաձեռնություններըԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ AIPS-իՄթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արելՌուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջևԻրանի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա վճռական և հզոր պատասխանի․ ԱրաղչիԻնքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLurՄեդալներ՝ Վրաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարիցՏարածաշրջանում, որտեղ մենք չենք կարողանա նավթ վաճառել, ոչ ոք նավթ չի վաճառի․ ՂալիբաֆWildberries-ը սկսել է առաջին վճարումները կատարել վաճառողներին պահեստի վրա հարձակումից հետոԿասեցվել են Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներըՔրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցիՀարավային Կորեայում ընդլայնվում են կիբեռանվտանգության միջոցառումներըԿԸՀ-ն չի մերժել Ն․ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունըՌուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին. ՊեսկովԶելենսկին ամերիկացիների հետ քննարկել է պատերազմի դադարեցման հարցերը. ԼրագրողՄԱԿ-ը կոչ է արել մեծացնել աջակցությունը փախստականներինՄոսկվայի մարզից ավելի քան 33 հազար միգրանտ է արտաքսվելՌուսաստանը ռեկորդային ծավալի նավթ է մատակարարում Հնդկաստանին. BloombergՄի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ Խաչիկ Գալստյանի ուղերձըԿոնգոյում և Ուգանդայում Էբոլայից մահացել է ավելի քան 1000 հոգիԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելուցՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՌուսաստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և ծովային նավերին«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրաՉինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցումՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ շփվելու հնարավորությունիցՓաշինյանը և Գերմանիայի կանցլերը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըԲարձր եմ գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը․ Փաշինյանը՝ ԲըրնհեմինՃամբարակի զորամասում միջադեպի հետևանքով մահացած Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր․ Տիգրան ԱբրահամյանԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն արդեն ունի 18 զոհ և 500 վիրավորՀրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներԻրազեկում․ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Չարենցավան և Նոր Հաճըն համայնքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներԻնչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից Փրկարարները բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամՊենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը օգնում են ԻրանինԹերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ի լցակայանը տուգանվել է ավելի քան 1,2 մլն դրամով
Հայաստանում մեկնարկում է ամենահնամյա «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը. կներկայացվեն 20 երկրի թատրոններ (լուսանկարներ)
Համաշխարհային բանկի՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ հուլիսյան զեկույցն ահազանգում է արդեն ձևավորվող վտանգավոր միտումների մասին. Դավիթ ԱնանյանԴոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազելԱրձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Մեքենան Եղեգիս-Շատին ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը
Ուկրաինան այժմ հարձակվում է Ռուսաստանի խոշորագույն մսամթերք արտադրողի օբյեկտների վրա«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Պաշտոնանկություններ ԱԺ-ում՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների պաշտոնների նշանակման վիճակահանությունըՎառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են և չեն ազդի տնտեսական աճի վրա․ Պուտին
Քաղաքականություն

Մի իրավիճակում ենք, երբ Հիմնական օրենքով ամրագրված համազգային շահերի մասին խոսելն անգամ որակվում է որպես պատերազմ հրահրելու պես մի բան

Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանն առողջական խնդիրների պատճառով չի կարող այսօր մասնակցել Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակեպված «Հայաքվեի» օրինագծի հարցով լսումներին։ Նա հաջողություններ է մաղթում կազմակերպիչներին ու ներկայացնում իր զեկույցի տեքստը. 

««Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի առնչությամբ Ազգային ժողովի հայտարարության վերաբերյալ

Նախ, պատերազմը լեգիտիմացնում է ոչ թե Արցախի ինքնորոշման իրավունքը հարգելուն ուղղված «Հայաքվեն», այլ միանգամայն իրավաչափ և կենսական շահերից հրաժարվելը իբր պատերազմը կանխելու ճանապարհ ընտրելու անհեռանկար մարտավարությունը: Եթե գտնում եք, որ զիջելու բան ունեք, նշանակում է արդարացնում եք ադրբեջանի ակնկալիքները և լեգիտիմացնում դրանց հասնելու ցանկացած եղանակ:

Շնորհավորում եմ ժողովրդավարության իրական խորհրդանիշ «Հայաքվե» նախաձեռնության արդյունքները և խորին շնորհակալություն հայտնում բազմահազար մեր հայրենակիցներին, ովքեր, անսալով բոլոր տեսակի խոչընդոտները, սթափ մտածումների հարթությամբ իրենց անսասան կեցվածքով մնացին որպես համազգային շահերի պաշտպաններ: Շնորհակալություն նաև այդ նախաձեռնության համակարգողներին և կազմակերպիչներին՝ անասելի մեծ աշխատանք կատարելու համար:  Իրապես հուսադրող էին հավատի, հույսի և սիրո առաքինություններով ղեկավարվող մարդկանց անսովոր մեծ հերթերը: Այս նախաձեռնությունը խորհրդանիշ է նաև այն իմաստով, որ դե ֆակտո, ոչ թե զուտ խոսույթային հարթությամբ քաղաքացիական նախաձեռնության, որպես ժողովրդավարության ինստիտուտի առաջին հաջողված փորձն է: Կունենա՞ այն, արդյոք, տրամաբանական շարունակություն, թե՞ կբախվի անհաղթահարելի, զուտ իրավիճակային, բայց ազդեցիկ խութերի, կախված է յուրաքանչյուր հայ մարդուց:

Մեր օրերում  քաղաքական բոլոր քայլերի ակունքում, առանց որևէ բացառության, փորձ է արվում առաջադրելու պատերազմի վտանգի տագնապը: Հայտնվել ենք մի իրավիճակում, երբ Հիմնական օրենքով ամրագրված համազգային շահերի մասին խոսելն անգամ որակվում է որպես պատերազմ հրահրելու պես մի բան, իսկ թե մինչև ո՞ւր պետք է զիջենք, որ այդ սպառնալիքը չեզոքացվի կամ գոնե մեղմվի, որևէ մեկին հայտնի չէ: Այո, iրավիճակից օգտվելով, Ադրբեջանը, թքած ունենալով միջազգային հանրահայտ սզբունքների վրա, բացահայտ քարոզում է Հայաստանը «Արևմտյան Ադրբեջանի» վերածելու իր ագրեսիվ նկրտումները, ինչին, ի դեպ, կարող է հասնել նաև միանգամայն խաղաղ ճանապարհով, եթե ժամանակին չձևավորվեն անհրաժեշտ իրավաքաղաքական, սոցիալական և տնտեսական երաշխիքներ:

Այսպիսի հարցադրում՝ յուրաքանչյուր աշխարհաքաղաքական խնդիր ունի քաղաքակա՞ն, թե՞ իրավական լուծում: Քաղաքականությամբ զբաղվող կամ առնվազն նմանակման փորձեր անող անձինք հակված են պնդելու, թե օրինակ՝ Արցախն ունի միայն քաղաքական լուծում: Պատմության դասերը, թերևս, հակառական են ապացուցում, որ իրավական նիհիլիզմի վրա կառուցված քաղաքականությունը մատնված է ձախողման: Անգամ ցեղասպանություն իրականացրած թուրքիան և ադրբեջանը հետևողականորեն ձգտում են իրենց ցեղասպան քաղաքականությունը արդարացնել իրավական թեզերով, ճիշտ է՝ կեղծ թեզերով, բայց չեն հրաժարվում դրանցից, ավելին՝ կտրուկ ավելացրել են այդ գաղափարախոսության համար հատկացվող միջոցները, ինչը, ցավոք, պտուղներ է տալիս: Նույն թուրքիան խնամքով անտեսում է 1919-21 թթ. թուրքական դատական ատյանների կողմից հայերի և մի շարք այլ ազգային փոքրամասնությունների նկատմամբ էթնիկական շարժառիթներով զանգվածային բնաջնջնման փաստերը, անգամ կայացված մահապատիժների դատավճիռները՝ հերոսացնելով ոճրագործներին, իսկ մենք շարունակում ենք մնալ ներկայիս թուրքական իշխանությունների թելադրած կեղծ օրակարգի շրջանակներում և կասկածի տակ դնել այդ փաստերը:

Հանգամանորեն իմաստ չունի անդրադառնալ «ՀայաՔվե» նախաձեռնության օրինագծի առնչությամբ Կառավարության բացասական եզրակացությանը՝ եթե մի պաշտոնական փաստաթղթում կասկածի տակ է դրվում այն, թե արդյո՞ք «Անկախության մասին» հռչակագրով Հայոց ցեղասպանությունը ճանաչելը և Արցախի ինքնորոշումը ամրագրվել են, որպես հայոց պետականության հիմնարար սկզբունքներ և համազգային նպատակներ, ապա ասելիք չունեմ:

Հակիրճ պատերազմի վտանգի մասին, այս հարցը որևէ մեկը չի պատրաստվում շրջանցել: Ի՞նչ է ստացվում, Սահմանադրությամբ ամրագրված կոնկրետ հիմնադրույթը զուտ իրավաչափ, միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին խիստ համապատասխան պաշտպանելը արդեն դարձել է պատերազմի վտա՞նգ: Թշնամին դասագրքային մակարդակով հայատյաց քարոզներ է տարածում, մինչդեռ՝ ոմանք սուտ պնդումներ են անում, թե իբր հայության շրջանում է շուրջ 100 տարի իր էությամբ բարեկամ թուրքերի նկատմամբ հանիրավի թշնամանք է տարածվել:

Տեղին ենք խոսում ինքնիշխանության մասին, բայց կարիք կա՞ բացատրելու, որ ինքնիշխանության  հիմնական բաղադրիչներից է հենց սեփական ազգային շահերը ինքնուրույն պաշտպանելու, ոչ թե դրանցից հրաժարվելու դիրքորոշումը, և այս համատեքստում բացարձակապես տեղին չէ մտացածին իրավական փաստարկներով հերքել Արցախի ժողովրդի իրացված ինքնորոշման իրավունքի փաստը: Վերջին հաշվով,  Հյաստանը նաև դե յուրե է ճանաչել Արցախի Հանրապետությունը, քանզի կնքել է մի քանի տասնյակի հասնող միջազգային պայմանագրեր, այդ թվում՝ ռազմական համագործակցության մասին համաձայնագիր, որի հենքով է հենց գործել Հայաստանի զինուժը:

Մի խոսքով, եթե թշնամու հետ բանակցություններում հրաժարվում եք անգամ քննարկել զուտ օրինական շահերը, ապա պատերազմի վտանգը փնտրեք հենց այդ կեցվածքի մեջ, քանզի թշնամուն վարժեցնում ենք իր ագրեսիվ նկրտումներին հագուրդ տալու համար պարզապես ցանկացած անմիտ պատճառաբանություն հորինելու արհեստում: Որպես ապացույց, այս օրերին իրենք պնդում են, թե իբր Հայաստանը պատրաստվում է ռազմական հարձակումների: Մի կարճ ժամանակ անց պնդում էին, որ Արցախում Հայաստանի զինված ուժերը պատրաստվում էին ահաբեկչական ակտեր իրականացնել, ուստի իրենք հարկադրված էին դիմելու պաշտպանության և՝ այսպես շարունակ: Չի կարելի միջազգային նորմերին խիստ համահունչ քայլերը լոկ սիրողական հարթությամբ որակել իբրև պատերազմը լեգիտիմ դարձնող գործոններ: Գուցե դա ներքին լսարանում արձանագրում է որոշակի հաջողություններ, սակայն, մեղմ ասած, հիմնազուրկ ու նաև վտանգավոր ակցիա է:

Վերջապես, ելակետ ընդունեք այն պարզ իրողությունը, որ դեռևս 1991 թ. դեկտեմբերի 21-ի ինչ որ հռչակագիր յուրովի մեկնաբանելով, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչված համարելով, անհարկի իրապես շատ խոցելի վիճակի մեջ եք դնում ոչ միայն նախկին, այլև ներկա և ապագա իշխանություններին ու ժողովրդին, քանզի առնվազն 44-օրյա պատերազմում և մինչև այդ շրջանը իրականացրած քաղաքականությունը կարող է բոլորովին այլ որակումների պատճառ դառնալ և, ցավոք, հսկայական չափերի հասնող փոխհատուցումների ու տուգանքների լեգիտիմ հիմք ընկալվել, ինչի ախորժակն ունեն ադրբեջանցիները, և ինչի մասին չէի կամենա բարձրաձայնել:

Մի խոսքով՝ զուտ իրավիճակային ասպեկտով ինքներդ ձեզ խոցելի մի դարձրեք, դա հղի է վտանգավոր անդառնալի հետևանքներով: 

Աստված մեր Ազգին պահապան ....»։