Հայաստանը չի կարող կոչվել լիարժեք անկախ պետություն․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը չի կարող կոչվել լիարժեք անկախ պետություն, քանի որ, ըստ նրա, պաշտոնական Երևանը ձգտում է «նստել երկու կամ ավելի աթոռների վրա»։
«Աշխարհում կան բազմաթիվ անհաջող, կախյալ երկրներ, որոնք ցանկանում են միաժամանակ նստել երկու կամ ավելի աթոռների վրա, ծառայել մի քանի տիրոջ և վերածվել են ավելի մեծ պետությունների առճակատման ասպարեզի, որոնցից մեկը Հայաստանն է՝ Ադրբեջանի հարևանը։ Նման երկրները, բառի բուն իմաստով, չեն կարող կոչվել անկախ: Նման երկրների քաղաքականությունը հիմնված չէ իրենց ժողովրդի կամքի վրա, նրանց ճակատագիրը դրսից հովանավորների ձեռքում է:
Իսկ SPECA անդամ երկրներն իսկապես անկախ երկրներ են, քանի որ նրանք անկախ արտաքին և ներքին քաղաքականություն են վարում»,- ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում կայացած ՄԱԿ-ի Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությունների հատուկ ծրագրի (SPECA) գագաթնաժողովում։