ՀԱՊԿ-ը մեր դաշնակիցն է, իսկ ՆԱՏՕ-ն՝ մեր գործընկերը․ Սերժ Սարգսյան
ՀԱՊԿ-ը մեր դաշնակիցն է, իսկ ՆԱՏՕ-ն՝ մեր գործընկերը։ Այդ մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը․
«Դաշնակիցը նրա համար չէ, որ քո փոխարեն կռվի, այլ նրա համար է, որպեսզի անհրաժեշտության պարագայում քեզ օժանդակի։ Դու էլ անհրաժեշտության դեպքում իրեն պետք է օժանդակես, եթե ոչ զենքով, ապա տարբեր տեղեր քվեարկությամբ, վերաբերմունքով»,-նշել է Սարգսյանը։