Ղարաբաղը երբեք Հայաստանի և հայ ժողովրդի համար բեռ չի եղել, ընդհակառակը՝ փրկօղակ է եղել․ Սարգսյան
Միշտ համարել և համարում եմ, որ Արցախի համար պայքարը պայքար էր Հայաստանի պետականության համար։ Այդ մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը․
«Ղարաբաղը երբեք Հայաստանի և հայ ժողովրդի համար բեռ չի եղել, ընդհակառակը՝ փրկօղակ է եղել։ Եվ այս ողբերգությունը մեր պետականությունը զրկեց նրա հենասյուներից մեկից»,-նշել է Սարգսյանը։