ՆԳՆ-ն հերքում է, որ ռուսական ընկերությունը ՀՀ-ի համար անորակ անձնագրեր է տպել
ՌԴ Արդարադատության նախարարությունը «Օտարերկրյա գործակալների» ցանկում ներառել է ՌԴ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովին, տեղեկանում ենք գերատեսչության մամուլի ծառայությունից։
Նշենք՝ Կասյանովն այժմ գտնվում է արտերկրում։
ՌԴ նախկին վարչապետը մեղադրվում է Ռուսաստանի իշխանությունների որոշումների և քաղաքականության վերաբերյալ կեղծիքներ տարածելու մեջ։ ՌԴ Արդարադատության նախարարության տվյալներով՝ նա դեմ է արտահայտվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը, օտարերկրյա կառույցների կողմից տրամադրվող տեղեկատվական հարթակներում մասնակցել է որպես պատասխանող կողմ, «Հակապատերազմական կոմիտեի» անդամ է։