Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Ինչու է պասիվացել Արայիկ Հարությունյանը. նա երկար ժամանակ անհետացել էր․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Վերջին շրջանում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին բնորոշ ակտիվությունը, կարծես թե, նվազել է: Նախ՝ պարոն Հարությունյանը կորավ քաղաքական հորիզոնից, ապա նույնիսկ ներկա չգտնվեց «Բյուջե-2024»-ի քննարկմանը: Ավելի ուշ պարզ դարձավ, որ Արայիկ Հարությունյանը գտնվում է արձակուրդում:

Մամուլում սկսեցին տեղեկություններ պտտվել այն մասին, որ Հարությունյանը մեկնել է Միացյալ Նահանգներ: Աշխատակազմի ղեկավարը վերադարձավ արձակուրդից, սակայն նրա ներկայությունը այդպես էլ չզգացվեց. շատերը վստահաբար նաև մոռացել էին նրա մասին՝ կենտրոնանալով քաղաքական այլ կերպարների վրա, որոնք այդ պահի դրությամբ փաստացի ավելի ակտիվ գործունեություն են ցուցաբերում, քան երբեմնի ակտիվ ՔՊ-ական Հարությունյանը: Նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բացումը, որին, բացի բռնցքամարտի ֆեդերացիայի տեղական ու միջազգային ներկայացուցիչներից, ներկա էին ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանը, ինչը տրամաբանական է:

Ներկա էր նաև նախարարի՝ սպորտի գծով տեղակալ Կարեն Գիլոյանը. սա ևս օրինաչափ է: Թերևս այսքանը: 2022 թվականից ի վեր սպորտային և, առհասարակ, կարևոր միջոցառումների «գլխին կանգնած» Արայիկ Հարությունյանը բացակայում էր: Նշենք, որ 2022 թվականի բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը (EUBC 2022), ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը (EWC 2023), բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը (EUBC 2023) և մի շարք այլ կարևոր նախագծերի իրականացում վստահված է եղել Արայիկ Հարությունյանին, որն էլ լավ թե վատ միջոցներով ու ձևերով, սակայն, ի վերջո, հավուր պատշաճի կարողացել էր կազմակերպել այնպես, որ գլխիկոր չհեռանան Հայաստան եկած հյուրերը:

Այլ կերպ ասած՝ միջոցառումների կազմկոմիտեի ղեկավարը միշտ եղել է Հարությունյանը: Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը, սակայն, հեղափոխիչ էր. այս անգամ, կարծես թե, կազմկոմիտեի ղեկավարը Ժաննա Անդրեասյանն է: Դասագրքերի տապալված տպագրությամբ ու համալսարանների անվտանգային համակարգերի անտեղյակությամբ հայտնի նախարարն այսօր միջազգային միջոցառման կազմակերպիչ է: Իսկ ինչո՞ւ է ամեն բան այսպես դասավորվել՝ դեռևս հայտնի չէ:

Հավելենք, որ երկար դադարից հետո ՀՀ կառավարության պաշտոնական էջում միայն նոյեմբերի 23-ին հայտնվեց աշխատակազմի ղեկավարը, այն էլ՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) Հարավային Կովկասի համագործակցության տարածաշրջանային տնօրեն Բարբարա Բոենի Սլաթսի ղեկավարած պատվիրակությանը ընդունելիս և բավականին հյուծված տեսքով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։