Թուրքիան իր պատմության ընթացքում «երբեք չի մասնակցել» ցեղասպանության. Էրդողան
Թուրքիան իր պատմության ընթացքում «երբեք չի մասնակցել ցեղասպանության»։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում տալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կատարած հայտարարությանը։
«Թուրքիան իր պատմության ընթացքում երբեք չի հանդուրժել ճնշում կամ չի մասնակցել ցեղասպանության և շահագործման՝ ի տարբերություն նրանց, ովքեր այսօր լռում են Իսրայելի վայրագությունների մասին»,-հայտարարել է Էրդողանը;