Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումը
Քաղաքականություն

Մի օր ինչ-որ մի աղբյուրից բացահայտվելու է, թե ով խոչընդոտեց 44-օրյա պատերազմի շուտ ավարտվելուն․ Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Պատերազմները ամենամութ, ամենաստվերային ժամանակահատվածներն են, կեղտոտ հաշվարկների փուլ։ Բոլոր պատերազմները այդպիսին են, բայց դրանք բոլորն ունեն նաև մեկ ընդհանրություն. մի պահի, երբ փոխվում է ներքին և միջազգային կոնյուկտուրան՝  սկսում են գաղտազերծումները (ամենաանսպասելի տեղից) ու հրեշավոր իրողություններ են բացահայտվում։

Ուկրաինայի Գերագույն ռադայի իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դ. Արախամիայի հայտարությունը այս շարքից է. « 2022 –ին Ռուսաստանը առաջարկում էր դադարեցնել պատերազմը և միայն մեկ պայման էր դնում՝ Ուկրաինայի չեքոք կարգավիճակ, ՆԱՏՕ չմտնելու հանձնառություն։ Առաջարկը մերժվել է Մեծ Բրիտանիայի այդ ժամանակվա վարչապետ Բորիս Ջոնսթոնի ճնշման տակ...»։

Ո՞վ է հիմա պատասխան տալու չդադարեցված պատերազմի  հարյուր հազարավոր զոհերի, ավերված քաղաքների, տասնյակ հազարավոր որբերի, խեղված ճակատագրերի և ի վերջո, փլուզված պետության համար։

Ժողովուրդները և պետությունները ահռելի ողբերգություններ են ունենում իրենց իսկ կողմից ընտրած արկածախնդիր ու պետականության հետ կապ չունեցող  իշխանությունների պատճառով։

Վստահաբար մի օր ինչ-որ մի աղբյուրից բացահայտվելու է, թե ով խոչընդոտեց 44-օրյա  պատերազմի շուտ ավարտվելուն։ Հոկտեմբերի սկզբներին կար պատերազմը կանգնեցնելու հնարավորություն, հոկտեմբերի 19-ին կարծես, թե մնում էր միայն հայկական կողմի համաձայնությունը։ Ով ում վրա ազդեց, ով չթողեց, որ պատերազմը դադարեցվի։

Հոկտեմբերի 19-ին պատերազմի դադարեցումը կնշանակեր մի քանի հազար  զոհերից խուսափել, հազարավոր վիրավորներից խուսափել, տարածքային ահռելի կորուստներ չունենալը և  վերջապես այլ համաձայնագիր և այլ պայմաններ։ Մեր պատերազմը ահռելի,  արյունոտ գաղտնիքների մի արխիվ է, որտեղ  մեկ հոգին չէ միակ մեղավորը։

2021 թ-ից առաջարկում էի ստեղծել պատերազմի ՀԱՆՐԱՅԻՆ քննիչ հանձնաժողով, որը թարմ վերքի կոնցեպցիայով կփորձեր պատասխաններ գտնել շատ հարցերի։ Առաջարկել եմ  թե հրապարակային, թե անձնական հանդիպումներում։ Ամեն ինչ կար դա  կազմակերպելու համար՝ զինվորականներ, կամավորներ, քաղաքացիական անձիք, ինֆորմացիայի թարմ աղբյուրներ, վկաներ, փորձագետներ, մեդիա՝ ամեն ինչ։  Եվ  դա կարող էր հասարակության առողջացման և շոկից դուրս գալու ճանապարհ լինել՝ լայն մասնակցային մի պրոցես, որի նպատակը հնարավորինս իրական պատկեր ստանալն էր, բամբասանքն ու հորինվածքը իրականությունից զատելու պրոցես, որը անպայման բերելու էր հանրային կոնսոլիդացիայի և երկրում կարևագույն փոփոխությունների։ Չարվեց տարբեր պատճառաբանությամբ։ Բայց կարծում եմ ուղղակի որոշումներ կայացնողները ինչպես դրանից հետո շատ այլ պրոցեսներում, այստեղ էլ  սխալ որոշում կայացրեցին։

Բայց դա չի փոխում համաշխարհային տրամաբամությունը՝ պատերազմի գաղտնիքները մի օր գաղտնազերծվում են»։