ՄԱԿ-ը հայտնում է՝ աշխարհում սովի մակարդակը նվազել է, սակայն վտանգները պահպանվում ենՍպիտակ տունը դժգոհ է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար նշանակելու կապակցությամբԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոկ ՌովերսինՎահան Կոստանյանը Կանադայի Սենատում քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնումըՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԾառուկյանն ու իրանցին առերեսվեցին, ցուցմունքների մեծ մասը սուտ էր, դա ցույց ենք տվել. պաշտպան (տեսանյութ)Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում․ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկԼարված մթնոլորտ՝ ՔԿ-ի դիմաց, ոստիկանները չեն կարողանում տեղ ազատել, որ Ծառուկյանին ՔԿ-ից տանեն (տեսանյութ)Հայտնի են Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքը ներկայացնող պատգամավորներըՌուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններիցԱղոթում ենք Հայաստանի և Ամենայն հայոց կաթողիկոսի համար․ մետրոպոլիտ ԱնտոնիոսՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումներըԳարիկ Սարգսյանը լքում է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը, վերցնում է պատգամավորական մանդատը
Զինծառայող է մահացել. Քննչական կոմիտե
Ժամանակն է հեռանալու. նա կnրծանում է ֆուտբոլը. Տեբասը՝ Ինֆանտինոյի մասին1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայումԹրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելըԿարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմումՉկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել․ Բագրատ արք. ԳալստանյանԿենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին էՀրաձիգ Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալըԿատարը, Եգիպտոսը, Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին առաջարկել են 10-օրյա հրադադարՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՉինացի զինվորները Հարավչինական ծովում բախվել են ֆիլիպինցի զինվորների հետ. կա վիրավորԸմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք առաջնությանըԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻսրայելը Գազայի հատվածը կիսում է երկու մասիԿողբում 48-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ 2 վիրավոր կաՆարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը հետաձգվեցՀրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոնԿտրուկ վատացել է Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունըՀաղթանակի ճանապարհը տրվում է տառապանքով․ Բագրատ ՍրբազանՌԴ-ի համար խնդիրը ոչ թե Հայաստան-Ադրբեջան գործընթացն է, այլ այդ գործընթացներից դուրս մնալու վտանգըԱրթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ. դատարանը վարույթ է ընդունելԻրավական կամայականությունը՝ որպես ինքնադատաստանի ինստիտուցիոնալացման նախադրյալ. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն«Սա այն դեպքերից է, երբ կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին». ՀովասափյանԻրանի կողմից Հորդանանում հրթիռային հարվածների հետևանքով զոհվել և վիրավորվել են ամերիկացի զինծառայողներԱնահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերՈւկրաինայի ԶՈւ-ի hարվածները Wildberries-ի պահեստներին կարող են ռшզմական հանցագործnւթյnւն լինել. ՄԱԿՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ 62 տոկոսով ավելի 2025-ի 1-ին կիսամյակից. Ռոմանոս ՊետրոսյանԱնկախ աուդիտ՝ «Վեոլիա Ջուր»-ի ջրամատակարարման և սպասարկման որակը գնահատելու համար Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվՄի քանի օրից կինոն սկսվելու է. Արթուր ԴանիելյանՀայհիդրոմետը զգուշացնում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասինՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվել«Կորպուս Գաստրոբար»-ում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք, մեկ արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Ովքեր են «Ուժեղ Հայաստան» դաշինքից ինքնաբացարկ հայտնել
Մշակույթ

Հաղթանակներ ու նվաճումներ՝ մեծ բեմերում. Վանաձորի «ՏաԹև» արվեստի կենտրոնի 2023 թ-ի հաղթարշավը (լուսանկարներ)

Վանաձորում գործող «ՏաԹև» արվեստի կենտրոնն իր սաների ընդունակություներն ի ցուց դնելու և նրանց հնարավորությունները մեծ բեմերում ներկայացնելու համար ոչ միայն կազմակերպում է միջոցառումներ, այլև մասնակցում է համահայկական ու միջազգային տարբեր մրցույթների ու իր սաներին «տալիս թևեր»: Պետք է նշել, որ ամեն անգամ, կենտրոնի սաներն իրենց հետ կապված հույսերն արդարացնում են ու հարազատ քաղաք վերադառնում մրցանակներով: 

2023 թվականի միջոցառումների շարքը բացվեց ապրիլի 29-ին` պարի միջազգային օրը կազամակերպված գեղեցիկ մրցաշարով։ Օրվան նվիրված այս միջոցառումը նախաձեռնել ու արդեն երկար տարիներ շարունակ բարի ավանդույթ է դարձրել «ՏաԹև» արվեստի ակումբի հիմնադիր տնօրեն, բեմի վարպետ Ֆլորա Ասոյանը։ Ավելի քան 45 տարի, նա մշակութային իր արվեստով հանդես է եկել մեծ բեմերում, արժանացել բազմաթիվ պարգևների ու այսօր էլ սիրով իր փորձն է փոխանցում եկող սերնդին։ Նրա ներդրած ավանդի հենքի վրա էլ հենց, ամուր ու հաստատուն քայլերով, պարարվեստում իր ուրույն տեղն է զբաղեցրել նաև Ֆլորա Ասոյանի դուստրը`  «ՏաԹև» արվեստի կենտրոնի պարուսույց Տաթև Գալստյանը։

Պարի միջազգային օրվան նվիրաված միջոցառման ժամանակ էլ նրան գեղեցիկ անակնկալ մատուցվեց։ Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի (ՀԱՊՖ) փոխնախագահ Անդրանիկ Ծատուրյանն այդ օրը դատարկաձեռն չէր եկել։ Նա տեղեկացրեց, որ ֆեդերացիայի նախագահության որոշմամբ, Տաթև Գալստյանը հանդիսանում է ՀՍՊՖ Լոռու մարզի սպորտային պարերի պատասխանտու։ Ստանձնելով պատասխանատվությունը` Տաթև Գալստյանն արդարացրեց հույսերը։

Հունիսի 17-ին, Տաթև Գալստյանի նախաձեռնությամբ, Վանաձորում կազմակերպվեց «Տաթև» սպորտային պարերի ակումբի գավաթի բաց առաջնություն։  Սա Տաթև Գալստյանի մեծ երազանքն էր։

Նման միջոցառում Վանաձորի պատմության մեջ առաջին անգամ էր կազմակերպվում։ Հայաստանի տարբեր մարզերից բաց առաջնությանը մասնակցում էր 189 մարզիկ և  մարզուհի։ Վերջիններիս մասնակցությունն ինքնանպատակ չէր. միջոցառումը նրանց համար ոչ միայն փորձի փոխանակման հնարավորություներ,այլև նոր ընկերներ ձեռք բելու լավ առիթ։ Դե իսկ տոնական տրամադրությունն էլ ապահոված էր Տաթև Գալստյանի կազմակերպական աշխատանքների շնորհիվ։ Հաջորդ միջոցառումը, որին այս տարի հասցրեցին մասնակցել «ՏաԹև» արվեստի կենտրոնի սաները,  օգոստոսի 6-ին  Համահայկական ամառային 8-րդ խաղերի շրջանակում կազմակերպված «Սպորտային-պարահանդեսային պարեր» մրցաշարն էր։

Այն անցկացվում էր Գյումրի քաղաքի «Սև բերդ» ամրոցում։ «ՏաԹև» արվեստի կենտրոնի մարզիչ և մրցավար Տաթև Գալստյանի գլխավորությամբ այս մրցաշարին մասնակցելու էր մեկնել 7 մարզիկ։ Այս մրցաշարում աչքի ընկավ Սերգեյ Գևորգյան և Էվա Վարդանյան զույգը` Փամբակ  խոշորացված համայնքից։ Նրանք զբաղեցրին առաջին, պատվավոր հորիզոնականը։ Իսկ Սպիտակից` Արեգ Շահբազյան և Մարի Վարդանյան զույգը  զբաղեցրեց երկրորդ պատվավոր հորիզոնականը։

Այլ կերպ ասած` բոլոր մասնակիցները վերադարձան մրցանակներով` մարզ բերելով ոսկի և արծաթե մեդալներ։ Իսկ արդեն նոյեմբերի 12-ին Երևանում կայացավ սպորտային պարերի աշխարհի առաջնության մրցաշարը` «WDSF WORLD Championship Latin YOUTH Armenian open 2023»։

Այս մրցաշարին 33 երկիր մասնակցում էր։ Հայաստանից մասնակցում էր 66 մարզիկ ու մարզուհի` այդ թվում նաև 7 մարզիկ` մարզիչ Տաթև Գալստյանի սաներից։

Ծովինար Պապոյան և Հովհաննես Միքայելյան, ինչպես նաև Մարի Վարդանյան և Արեգ Շահբազյան պարային զույգերը գրավել են 1-ին պատվավոր հորիզոնականը, իսկ Սերգեյ Գևորգյան և Էվա Վարդանյան պարային զույգը` 2-րդ պատվավոր տեղը։ Ակտիվ մասնակցություն է գրանցելՆատալի Սեդրակյանը։ 

Հատկանշական է, որ այդչափ մասշտաբային միջոցառումից շոշափելի մրցանակներով վերադառնալուց հետո, ՏԻՄ այրերը` մասնավորապես  Փամբակ, Սպիտակ, Վանաձոր համայքների ղեկավարներն ու Լոռու մարզպետ Արամ Խաչատյանը, «ՏաԹև» արվեստի կենտրոնի ղեկարվեստական ղեկավար Ֆլորա Ասոյանին, պարուսույց և մարզիչ Տաթև Գալստյանին ու մրցությունը պատվով հաղթահարած սաներին արժանացրել են ընդունելության և շնորհակալագրերի։

Այս մրցաշարերում փայլուն հաղթանակներ տարած սաներին մշտապես աջակցել են ու նրանց կողքին է եղել Սպիտակ Համայնքի Մշակույթի Տան  տնօրեն Աննա Աջամյանը։

Որպես ավագ ընկեր ու խորհրդատու արվեստի կենտրոնի սաների կողքին է մշատպես եղել նաև  Ռոբերտ Խաչատրյանը։ Դե իսկ բոլոր մրցույթներն ու միջոցառումներն էլ կազմակերպվել են ՀՍՊՖ կողմից` ֆեդերացիայի նախագահ Գիորգի Բաբայանի բարձր հովանու ներքո։ Ինչ համար էլ «ՏաԹև» արվեստի կենտրոնի ղեկավարներն ու սաներն իրենց երախտագիտություն են հայտնում վերջիններիս։