Արմեն Ջիգարխանյանին տեղափոխել են հիվանդանոց
Արմեն Ջիգարխանյանին այսօր սրտի հետ կապված լուրջ խնդիրների պատճառով տեղափոխել են Մոսկվայի մասնագիտացած սրտաբանական կլինիկաներից մեկը: Դերասանին մայրաքաղաքային կլինիկա է տարել նրա երիտասարդ կինը: Բժիշկները, հռչակավոր հիվանդի բողոքները լսելով, նրան անմիջապես տեղավորել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, որտեղ անմիջապես հետազոտության են ենթարկել, հաղորդում է Lifenews-ը:
80-ամյա Արմեն Ջիգարխանյանը սրտի իշեմիկ հիվանդություն ունի: Հիվանդության ֆոնին անկայուն ստենոկարդիա է ի հայտ եկել: Հետազոտության արդյունքում դերասանը ինտենսիվ թերապիայի կուրս կստանա:
Բժիշկները նրա վիճակը գնահատում են որպես միջին ծանրության: