Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան

«Հայաստանի գրողների միության 20-րդ համագումարի ընթացքում, որը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին, բաց քվեարկությամբ և միաձայն միության նախագահի պաշտոնում վերընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը։ Էդվարդ Միլիտոնյանը եղել է նախագահի միակ թեկնածուն»։ Թվում է, թե սովորական, շարքային հաղորդագրություն է։

Համենայն դեպս, այս հաղորդագրությունն ինձ դառը մտորումների մեջ գցեց։

Հիշեցի մեր  դասական գրողներից սկսած՝ մինչև խորհրդահայ գրողներին։ Հայ գրողներն են, որ հայ ժողովրդի մեջ արթնացրել  են ազգային ոգի, արժանապատվություն, ճաշակ, իրենց ստեղծագործություններով մշակել, հարստացրել են հայոց լեզուն։ Նրանք անտարբեր չեն եղել հայոց ցավի, ճակատագրի հանդեպ։ Հիշենք Ռափայել Պատկանյանին, Միքայել Նալբանդյանին, Րաֆֆուն։ Այդ նրանք առաջինը բարձրացրեցին հայ ժողովրդի ոգին իրենց ստեղծագործություններով։ Իսկ առաջին, իրական գրողների միությունը հիմնադրվեց հայոց հանճար Հովհաննես Թումանյանի կողմից՝ Վերնատուն անվանումով։ Վերնատան անդամները՝ Հովհաննես Թումանյանը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը,Վահան Տերյանը, Լևոն Շանթը և մյուսները, ոչ միայն հավաքվում, զրուցում էին հայ գրականության մասին, այլև քննարկում էին հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրները՝ փորձելով լուծումներ գտնել։

Նրանք բոլորն իրենց ստեղծագործություններով բարձրացնում էին  հայոց ոգին: Սակայն նրանք պարզունակ մտածողության տեր մարդիկ չէին, որ միայն զբաղվեին հայ ժողովրդին ոգևորելով։ Եվ իրենց գրական ստեղծագործություններով և հատկապես հոդվածներով, նրանք անխնա  քննադատում և ձաղկում էին ժամանակների բարքերն ու  հայ ժողովրդին հատուկ հետամնաց «ադաթները»։ Օրինակ, Հովհաննես Թումանյանը հանճարեղորեն մշակել է  «Սասունցի Դավիթը», գրելով նաև «Մարո» պոեմն ու «Դառնացած ժողովուրդ» հոդվածը։ Այո՛, հայ դասական գրողները եղել են իսկական հայ  քաղաքացիներ, բարձր պահելով հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը, պայքարելով անարդարությունների դեմ։

Հայաստանի խորհրդայնանալուց հետո, տարբեր գրական միավորումներից հետո, 1932թ․ հիմնադրվեց Հայաստանի Գրողների Միությունը (ՀԳՄ)։ Չնայած ՀԳՄ-ի ստեղծման նպատակը, անդամներին տարբեր արտոնություններ՝ հանգստյան տներ, հոնորարներ տալով, փոխարենը՝ նրանցից պահանջելն էր՝ ԽՍՀՄ կարգերը գովաբանելը, բայց շատ հայ գրողներ, շարունակելով ավագ սերնդի ավանդույթները, ցուցաբերում էին իրենց քաղաքացիական դիրքորոշումը։ Այդպիսիք էին Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Լեռ Կամսարը։ Իհարկե, նրանք շատ ծանր գին վճարեցին իրենց սկզբունքայնության համար, առաջին երկուսը՝ իրենց կյանքով։ Հետստալինյան շրջանում, ՀԳՄ-ի անդամ շատ գրողներ, ազատվելով ստալինյան կապանքներից, նորից սկսեցին իրենց ոչ միայն ստեղծագործություններով, այլև քաղաքացիական պահվածքով օրինակ ծառայել հասարակության համար։ Հիշենք Պարույր Սևակին, Հովհաննես Շիրազին, Ռազմիկ Դավոյանին, Հրանտ Մաթևոսյանին, Սիլվա Կապուտիկյանին և այլոց։ 1980-ականներին ՀԳՄ-ն դարձել էր մի յուրօրինակ հարթակ՝ տարբեր քննարկումների՝ հայոց լեզվի, հայոց պատմության, բնապահպանության և այլ հրատապ թեմաների համար։

Անհամբեր սպասում էինք  ուրբաթ օրերի հերթական քննարկմանը ՀԳՄ դահլիճում։ Իր քաղաքացիական դիրքորոշմամբ հատկապես աչքի էր ընկնում Սիլվա Կապուտիկյանը։ ՀԳՄ-ն անտարբեր չմնաց ողջ արցախյան շարժման ժամանակ։ ՀԳՄ-ի շենքում էր տեղակայված «Ղարաբաղ» կոմիտեի շտաբը, որտեղից էլ նրանց ձերբակալեցին։ Արդեն Հայաստանի անկախության տարիներին նույնպես շատ գրողներ չէին լռում իշխանությունների կողմից կատարվող անօրինականությունները տեսնելիս։ Ինչպես միշտ, հիացնում էր, հատկապես, Սիլվա Կապուտիկյանը։ Նա և Անահիտ Սահինյանը, առաջին շարքերում  նստած, մասնակցում էին քաղբանտարկյալների դատավարություններին։ Սիլվա Կապուտիկյանը, չնայած պատկառելի տարիքին, ընդդիմանում էր նաև Երևանի հին պատմական շենքերի քանդմանը։ 2004թ․ ապրիլի 12-ից հետո, երբ ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ընդդիմադիրների դեմ, Սիլվա Կապուտիկյանն ընդվզեց և վերադարձրեց իրեն շնորհված շքանշանը։

Այսքանով բավարարվենք և անցնենք մեր օրերին։ Այսպիսով, Հայաստանի բոլոր գրողներն անչափ գոհ են ՀԳՄ նախագահի գործունեությունից և, ինչպես ՔՊ կուսակցությունը, միաձայն նախագահ են վերընտրում  Էդվարդ Միլիտոնյանին։ Այս համագումարով և ընտրությունով կարելի է արձանագրել, որ Հայաստանում իրական, տաղանդավոր գրողներ, որոնք ոչ միայն մնայուն գրական գործեր են ստեղծում, այլև ունեն իրենց հստակ քաղաքացիական դիրքորոշումը․․․ այլևս գոյություն չունեն։ Այս վերջին երեք տարիներին հայ ժողովրդի գլխին եկած արհավիրքներին պաշտոնապես ՀԳՄ-ն և նրա նախագահը ոչ միայն չարձագանքեցին, այլև ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ինչպես այլ մերձիշխանական  «մտավորականներ», կոչ էր անում երիտասարդներին կազմավորել կամավորական ջոկատներ և գնալ զոհվելու։

Ի դեպ, Հովհաննես Թումանյանն իր որդուն՝ Արտավազդին հանձնել էր զորավար Անդրանիկին, իսկ Էդվարդ Միլիտոնյանի որդիներն ի՞նչ էին անում։ Հազար ներողություն եմ խնդրում մեծն Հովհաննես Թումանյանից՝ այս գռեհիկ համեմատության համար։ Անցյալ տարի, երջանիկ ժպիտը դեմքին, Էդվարդ Միլիտոնյանը, այլ «մտավորականների» հետ միասին, հյուրընկալվեց ՀՀ պսևդոնախագահի պաշտոնակատար, աշխարհի ամենաերջանիկ մարդուն՝ ԱԺ խոսնակին։ Նա խոնարհվեց այն անձի առջև, որը բացարձակապես ցավ չապրեց կորսված հայրենիքի, հազարավոր զոհերի, թշնամու բանտերում տառապող գերիների համար, պատերազմի վերքերը չչորացած, 2021թ․ իր երջանիկ լուսանկարներն էր տարածում Հունաստանի հանգստավայրից և թքում քաղաքացիների դեմքին։

Լավ, սա՝ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։ Բա մյուս, ներեցեք՝ իրենց գրող համարող ՀԳՄ այլ անդամնե՞րը։ Այս երեք տարիների ընթացքում արդյո՞ք նրանք պահանջել են, որ ՀԳՄ-ն իր դիրքորոշումն արտահայտի Արցախի ճակատագրի, համատարած անօրինականությունների, քաղբանտարկյալների հարցերում, պահանջի ազգադավ իշխանությունների հրաժարականը։ Կամ, այս համագումարում, որևէ մեկը նման հարցեր տվե՞լ է արդյոք, ինչպես Էդվարդ Միլիտոնյանին, այնպես էլ՝ իր մյուս գրչակից գործընկերներին։ Ըստ լրատվության՝ ոչ, ամեն ինչ անցել է հարթ ու հանդարտ։ Հավանաբար, նրանք բոլորը հարմարվել են, և նրանց համար երջանկություն է մի քանի օր անվճար օգտվել Ծաղկաձորի հանգստյան տնից։ Ի՞նչ ասեմ, եթե այսպիսին են հայ գրողները, ապա ի՞նչ պահանջես ժողովրդից։ Թե՞ դուք քաղաքականությամբ չեք զբաղվում, թքած ունենալով, թե ինչ է կատարվում Հայաստանում, և Արցախի ճակատագրի վրա։ Լավ, գոնե իսկապես տաղանդավոր երկերի հեղինակներ լինեիք։

Ամոթ էլ է ասել, թե ովքեր են այսօր Միքայել Նալբանդյանի, Րաֆֆու, Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի, Հրանտ Մաթևոսյանի, Պարույր Սևակի, Սիլվա Կապուտիկյանի և մյուս տաղանդավոր գրողների գործի շարունակողները, Էդվարդ Միլիտոնյանն ու Հակոբ Մովսե՞սը․․․ Չի բացառվում, որ անտաղանդ բանաստեղծ Միքայել Նալբանդյանի հեղինակած հայոց օրհներգի տեքստի  փոփոխությունը վարչապետ կոչեցյալը հանձնարարի հանճարեղ բանաստեղծներ Էդվարդ Միլիտոնյանին կամ Հակոբ Մովսեսին։

Ավետիք Իշխանյան