Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Երևանի կոնյակի գործարանի «Convivial Reunion» նախագծի շրջանակում գործարանի աշխատակիցներն այցելել են Հայաստանի ազգային գրադարան

Նոյեմբերի 24-ին Երևանի կոնյակի գործարանի «Convivial Reunion» մշակութային կորպորատիվ նախագծի շրջանակում գործարանի աշխատակիցներն այցելեցին Հայաստանի ազգային գրադարան։

Արդեն իսկ ավանդույթ դարձած «Convivial Reunion» նախաձեռնությունը աշխատանքից  դուրս միմյանց հետ մշակութային փորձառությամբ ջերմ և հիշարժան պահեր կիսելու մասին է։

Հայաստանի ազգային գրադարանը հայ տպագիր արտադրանքի աշխարհում խոշորագույն պահոցն է, որը կառուցվել է 1939 թվականին՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով։ Ազգային գրադարանին կից գործող Գրատպության թանգարանում ցուցադրված են հայկական մատենագիտական ժառանգության այնպիսի բացառիկ նմուշներ,  ինչպիսիք են առաջին հայերեն տպագիր գիրքը՝ «Ուրբաթագիրքը» (Վենետիկ, 1512թ․), առաջին հայ պարբերականը՝ «Ազդարարը» (Մադրաս, 1794-1796թթ․) և հայերեն առաջին տպագիր քարտեզը՝ «Համատարած աշխարհացույցը» (Ամստերդամ, 1695թ․)։

Գործարանից մանրամասնում են՝ միջոցառման շրջանակում Ազգային գրադարանի մասնագետների կազմած հատուկ  ծրագրով աշխատակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու հայ գրատպության ժառանգության հազվագյուտ նմուշներին։ Յուրահատուկ ցուցադրությամբ ներկայացվեցին գրադարանի  պահոցներից դուրս բերված գինեգործության թեմայով հրատարակություններ։ Ցուցադրությունը ներկայացնում էր հայկական կոնյակագործության ակունքներին վերաբերող բազմազան նյութեր, այդ թվում  Հայաստանում կոնյակագործության հիմնադիրներից Թաիրյանների անձնական հավաքածուից։

Միջոցառման հանդիսավոր բացման հատվածում Երևանի կոնյակի գործարանը Հայաստանի ազգային գրադարանին  հանձնեց ARARAT կոնյակների պիտակների ժամանակակից նմուշները, որոնք հետայսու իրենց տեղը կգտնեն աշխարհի ամենախոշոր հայերեն գրականության պահոցի հազարավոր բացառիկ նյութերի շարքում։

Միջոցառմանը ներկա Երևանի կոնյակի գործարանի աշխատակիցները դարձան Հայաստանի ազգային գրադարանի ընթերցող։

Միջոցառման հագեցած առաջին մասին հաջորդեց  «Ինչպե՞ս բրենդավորել պատմությունը» հատուկ դասախոսությունը, որը ներկայացրեց պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Զոհրաբ Գևորգյանը։

«Դարեր ի վեր գրադարանները  եղել են ոչ միայն գրավոր հուշարձանների պահոց, այլև գիտությանը, մշակույթին և պատմությանը հարաբերվելու միակ վայրերը։ Եվ այսօր այս ձևաչափի ներքո մեզ համար կարևոր էր ի ցույց դնել, գրադարանի խորքային էությունը ՝ նրա ընձեռած անփոխարինելի հնարավորությունները։ Շատ ուրախ ենք նաև Հայաստանի ազգային գրադարանին հանձնել ARARAT լեգենդար հայկական կոնյակի ժամանանակից պիտակների հավաքածուն, որը հասանելի կլինի գրադարանի բազմահազար ընթերցողներին պատմական և մշակութաբանական տարատեսակ հետազոտությունների համար», - ընդգծում է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։

«Հայաստանի ազգային գրադարանը ուրախ է մեր երկրի ապրանքային խորհրդանիշներից մեկը ներկայացնող գործարանի աշխատակազմին իր հարկի տակ հյուրընկալելու և մեր տպագիր հարստության գանձերը ձեզ ցույց տալ համար: Իրենց գործունեության ոլորտներով և աշխատանքի բնույթով առաջին հայացքից այնքան հեռու Հայաստանի ազգային գրադարանին և Երևանի կոնյակի գործարանին այսօր միավորում է մեր ընդհանուր նպատակը, այն է՝ մեր ավանդույթների և անցյալի ժառանգության պահպանումը», - իր ողջույնի խոսքում ասում է գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը:

«Արդյո՞ք կարողանում ենք մեր պատմությունը դարձնել արդի, կենդանի և ինչու ոչ՝ կիրառական: Ինչո՞ւ ենք հաճախ արհամարհում փոքր թվացող պատմական դետալները և հետո զարմանում, որ մեր կողմից այդ արհամարհվածը հեռանում է մեզանից: Ինչպե՞ս է հինը դառնում նոր. դա արվե՞ստ է, պատմական մտածողության ձև՞, թե՞ պատմական մտածողության արվեստ, որը պետք է զարգացնել», - ասում է պատմաբան Զոհրաբ Գևորգյանը։

2018 թվականին մեկնարկած «Convivial Reunion» միջոցառումների շարքը հարուստ և բազմազան է. Երևանի կոնյակի գործարանի աշխատակիցները հասցրել են բացահայտել գորգագործության արվեստը` Մեգերյան Կարպետում, գեղանկարչության վարպետության վառ եզրերը` Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, հին ձեռագրերի և մատենագրության ժառանգությունը` Մատենադարանում, ինչպես նաև Երվանդ Քոչարի քանդակների գաղտնիքները, Արամ Խաչատրյանի ստեղծագործական ուղին և այլն։