Ալիևը Բլինքենի հետ հեռախոսազրույցում դժգոհել է ԱՄՆ-ի պահվածքից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԱՄՆ-ի վերջին գործողությունները հանրապետության նկատմամբ տարաձայնություններ են առաջացրել երկրների միջև հարաբերություններում։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։ Նշվում է, որ Ալիևն այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Իլհամ Ալիևը նշել է, որ ԱՄՆ-ի վերջին հայտարարություններն ու քայլերն Ադրբեջանի նկատմամբ լուրջ վնաս են հասցրել ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին։
Հստակեցվում է, որ Ալիևը նկատի ուներ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենի խոսքերը, ով նոյեմբերի 15-ին ելույթ ունենալով Սենատում հայտարարել էր «Հայաստանում ուժի կիրառման» անընդունելիության մասին և հայտարարել այցի անհնարինության մասին։
Բացի այդ, Սենատն ընդունեց «Հայաստանի պաշտպանության մասին» օրենքը, որով սառեցվեց Ադրբեջանին տրամադրվող ռազմական կամ այլ օգնությունը։ Ըստ Ալիևի՝ Ադրբեջանը հաշվի է առել ԱՄՆ-ի քայլերը և ադեկվատ արձագանքել դրանց՝ արգելելով ԱՄՆ-ից այցելությունները հանրապետություն։