«Կարմիր խաչն» այցելել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայերին
Նոյեմբերին ԿԽՄԿ-ի աշխատակիցները կրկին այցելել են Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված հայերին: Այս մասին ԱՊԱ-ին հայտնել է ԿԽՄԿ-ի Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։
Ըստ աղբյուրի` ապօրինի պահվող հայերի հետ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել, նաև պայմաններ են ստեղծվել, որպեսզի նրանք շփվեն ընտանիքների հետ: