Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Եկամտահարկի վերադարձման ինստիտուտի վերացմամբ քաղաքական իշխանությունը որոշեց «պատժել» երևանցիներին․ Դավիթ Անանյան

«Հիպոտեկային վարկերի տոկոսների դիմաց եկամտային հարկի վերադարձի ինստիտուտի վերացման գործընթացի մեկնարկն ազդարարվեց 2021 թվականին, երբ համապատասխան օրենսդրական փոփոխությունների արդյունքում, հաստատված ժամականացույցով, 2022 հուլիսի 1-ից աստիճանաբար (և 2025 թվականի հունվարի 1-ից՝ ամբողջապես) սահմանվեց Երևանի վարչական տարածքից համակարգի գործողության հանման գործընթացը»։ Այս մասին գրում է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

Նա հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ 2021 թվականին որոշում կայացվեց դադարեցնել հիշյալ ինտիտուտի գործողությունը Երևանում, չէ՞ որ նախկինում ևս (սկսած համակարգի ներդրման պահից, այսինքն՝ 2014 թվականի նոյեմբերից) մասնագետները բոլոր կառավարությունների օրոք բարձրաձայնել են այս համակարգի վերացման անհարժեշտության մասին, սակայն՝ ապարդյուն, քանի որ դրա սոցիալական նշանակությունը, իշխող քաղաքական շրջանակների կողմից գնահատվում էր չափազանց էական։

«Եվ ո՞րն է պատճառը, որ այս անգամ մասնագետների փաստարկները առավել համոզիչ թվացին քաղաքական իշխանության համար։ Թերևս 2021 թվականի հունիսին կայացած պառլամենտական ընտրություններում իշխող քաղաքական ուժի՝ Երևանում ըստ էության պարտություն կրելն էր պատճառը, ի պատասխան որի եկամտային հարկի հետ վերադարձման ինստիտուտի վերացմամբ քաղաքական իշխանությունը որոշում կայացրեց «պատժել» Երևանցիներին՝ միաժամանակ համարելով, որ համակարգի սոցիալական նշանակությունն այլևս Երևանում այնքան էլ էական չէ, քանի որ Երևանը, որպես էլեկտորատ, այնքան էլ չի հետաքրքրում իրենց։

Այժմ քննարկվում է հիշյալ ինստիտուտի վերացման հնարավորությունը նաև մարզերից, ընդ որում, սկսած 2027 թվականից՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և կոտայքի մարզերից, իսկ 2029 թվականից՝ ամբողջ ՀՀ-ից, բացառությամբ սահմանամերձ բնակավայրերը։

Ըստ էության, նման որոշումը շինարարության ոլորտի ընկերություններին ուղղված՝ մարզերում անհապաղ շինարարական գործունեություն ձեռնարկելու մի յուրօրինակ «ազդակ է»՝ հասցնելու համար իրագործել իրենց բիզնես մտարդրությունները՝ 3-5 տարվա կարճաժամկետ հեռանկարում։
Առաջիկա ընտրությունների շեմին (թե՛ արտահերթ, և թե՛ հերթական) մարզերում շինարարության բումի առկայության պայմաններում համապատասխան էլեկտորատի հետ աշխատելը վստահաբար ավելի կդյուրինանա»,- նշում է ՊԵԿ նախկին նախագահը։