Չե՞ք նկատել, որ քաղաքական հարաբերությունները մի քիչ լարված են․ Ալեն Սիմոնյանը՝ Լարսի անցակետում ստեղծված իրավիճակի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քաղաքական ակնարկ չի տեսնում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գրառման մեջ։
Դիտարկմանը, թե Ռուսաստանը տնտեսական խնդիրներ է ստեղծում Լարսում, ու այդ կերպ ուղերձ է հղում Հայաստանին, Ալեն Սիմոնյանն արձագանքեց, որ արտասովոր ոչինչ չի տեսնում։
«Իմ ունեցած տեղեկություններով` այդ սահմանակետում տեղի է ունեցել ծառայություն իրականացնող մարմինների հերթափոխ։ Նման իրավիճակ է ստեղծվել նաև Ադրբեջան-Ռուսաստան կամ Ադրբեջան-Վրաստան սահմանին»,- ասաց նա՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ և հավելեց, որ ենթադրությունների մեջ պետք չէ շտապել։
Ամեն դեպքում, նա նաև չի բացառում, որ հնարավոր է այդ ամենն ունի քաղաքական ենթատեքստ։
«Չե՞ք նկատել, որ քաղաքական հարաբերությունները մի քիչ լարված են։ Ինձ թվում է՝ նկատել եք։ Այ դա նկատի ունեմ» -ասաց նա։