Լեռնային Ղարաբաղի հարց ՀՀ-ի համար գոյություն չունի. էլի կծելու հարց ունե՞ս․ ԱԺ նախագահը՝ լրագրողին
ՀՀ-ն լիակատար ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ԼՂ–ն մեջը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, երբ վերջիններս հարց բարձրացրին ԼՂ հիմնահարցի վերաբերյալ։
Նա անկեղծ զարմացավ հարցադրումից․ «Ի՞նչ է նշանակում՝ Արցախի հարցը լուծված է։ Ո՞րն է Արցախի հարցի հանգուցալուծումը կամ չլուծվածությունը. Հայաստանի Հանրապետությունը նման հարց հիմա չունի։ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ԼՂ-ն մեջը»,- ավելացրեց ԱԺ նախագահը։ Սա արդեն մի 8 անգամ ասել ենք վերջին մեկ-երկու տարվա ընթացքում։ էլ ի՞նչ է պետք ասել»,- ընդգծեց Սիմոնյանը։
Լրագրողի հարցին, թե՝ իր հայրենիք Աղդա՞մն էլ այդ թվում, Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Իմ հայերնիքը հայկական լեռնաշխարհն է, որի մասին էլի մի 4 անգամ ասել եմ։ Եթե էլի կծելու բան ունես՝ ասա»։