Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումը
Քաղաքականություն

ՔԿ-ում քննարկվել են փողերի լվացման հանցատեսակի դեմ պայքարում ԱՄՆ հետ համագործակցության հարցերը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական համագործակցության գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆտվանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Արսեն Այվազյանը նշել է, որ ՀՀ քննչական կոմիտեի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան միջև բարձր մակարդակով համագործակցությունն արդյունավետորեն շարունակվում է, ինչի շրջանակներում նշանակալի աշխատանք է ծավալվել տարբեր ուղղություններով ՀՀ քննչական կոմիտեի կարողությունների զարգացման և մասնագիտական ռեսուրսների կատարելագործման ուղղությամբ։

Հերթական կարևոր քայլն այս ուղղությամբ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) հետ համագործակցությամբ փողերի լվացման հանցատեսակի դեմ քրեաիրավական պայքարում հմտությունների զարգացմանը միտված վերապատրաստման ծրագրի մեկնարկն է։ Այս ոլորտում ԱՄՆ մասնագիտական աջակցության կարիքը ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել էր ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ նախորդ հանդիպումների ժամանակ։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը ընդգծել է, որ որպես փողերի լվացման եղանակ՝ վերջին շրջանում ավելի շատ են կիրառվում հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցները կրիպտոարժույթների վերածելու, կամ այլ երկրներում անշարժ գույքեր ձեռք բերելու մեխանիզմները, որոնց դեմ պայքարը ենթադրում է միջազգային լայն համագործակցություն և կարողությունների շարունակական զարգացում։

Այս համագործակցությունը բխում է նաև ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև այս տարի ստորագրված համագործակցության հուշագրից։

Արսեն Այվազյանը համոզմունք է հայտնել, որ ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարում ամերիկյան հարուստ փորձի հիման վրա Հետաքննությունների դաշնային բյուրոյի մասնագետների կողմից անցկացվող վերապատրաստման դասընթացները նպաստելու են փողերի լվացման քրեական վարույթներով նախաքննության արդյունավետության և որակի բարձրացմանը։

Տիկին Հաֆտվանը շեշտել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցելու փողերի լվացման և ֆինանսական բնույթի այլ հանցագործությունների  դեմ պայքարի բոլոր այն նախաձեռնություններին, որոնց անհրաժեշտությունը տեսնում են ՀՀ իրավապահ մարմինները։ Նա հավելել է, որ արդեն իսկ կարող են քննարկել այս ոլորտում հետագա նոր ծրագրերի, նախաձեռնությունների կարիքներն ու ուղղությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանում մեկնարկող վերապատրաստման դասընթացին, ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ դեսպանատան հետ գործակցությանը վերաբերող հարցեր։ Կողմերը պայմանավորվել են առաջիկայում ակտիվացնել երկխոսությունը, ՀՀ քննչական կոմիտեի կարիքների հաշվառմամբ, նախանշվող նոր ծրագրերի մանրամասները քննարկելու շուրջ։