Ավտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոկ ՌովերսինՎահան Կոստանյանը Կանադայի Սենատում քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնումըՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԾառուկյանն ու իրանցին առերեսվեցին, ցուցմունքների մեծ մասը սուտ էր, դա ցույց ենք տվել. պաշտպան (տեսանյութ)Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում․ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկԼարված մթնոլորտ՝ ՔԿ-ի դիմաց, ոստիկանները չեն կարողանում տեղ ազատել, որ Ծառուկյանին ՔԿ-ից տանեն (տեսանյութ)Հայտնի են Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքը ներկայացնող պատգամավորներըՌուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններիցԱղոթում ենք Հայաստանի և Ամենայն հայոց կաթողիկոսի համար․ մետրոպոլիտ ԱնտոնիոսՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումներըԳարիկ Սարգսյանը լքում է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը, վերցնում է պատգամավորական մանդատը
Զինծառայող է մահացել. Քննչական կոմիտե
Ժամանակն է հեռանալու. նա կnրծանում է ֆուտբոլը. Տեբասը՝ Ինֆանտինոյի մասին1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայումԹրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելըԿարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմումՉկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել․ Բագրատ արք. ԳալստանյանԿենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին էՀրաձիգ Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալըԿատարը, Եգիպտոսը, Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին առաջարկել են 10-օրյա հրադադարՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՉինացի զինվորները Հարավչինական ծովում բախվել են ֆիլիպինցի զինվորների հետ. կա վիրավորԸմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք առաջնությանըԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻսրայելը Գազայի հատվածը կիսում է երկու մասիԿողբում 48-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ 2 վիրավոր կաՆարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը հետաձգվեցՀրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոնԿտրուկ վատացել է Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունըՀաղթանակի ճանապարհը տրվում է տառապանքով․ Բագրատ ՍրբազանՌԴ-ի համար խնդիրը ոչ թե Հայաստան-Ադրբեջան գործընթացն է, այլ այդ գործընթացներից դուրս մնալու վտանգըԱրթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ. դատարանը վարույթ է ընդունելԻրավական կամայականությունը՝ որպես ինքնադատաստանի ինստիտուցիոնալացման նախադրյալ. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն«Սա այն դեպքերից է, երբ կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին». ՀովասափյանԻրանի կողմից Հորդանանում հրթիռային հարվածների հետևանքով զոհվել և վիրավորվել են ամերիկացի զինծառայողներԱնահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերՈւկրաինայի ԶՈւ-ի hարվածները Wildberries-ի պահեստներին կարող են ռшզմական հանցագործnւթյnւն լինել. ՄԱԿՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ 62 տոկոսով ավելի 2025-ի 1-ին կիսամյակից. Ռոմանոս ՊետրոսյանԱնկախ աուդիտ՝ «Վեոլիա Ջուր»-ի ջրամատակարարման և սպասարկման որակը գնահատելու համար Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվՄի քանի օրից կինոն սկսվելու է. Արթուր ԴանիելյանՀայհիդրոմետը զգուշացնում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասինՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվել«Կորպուս Գաստրոբար»-ում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք, մեկ արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Ովքեր են «Ուժեղ Հայաստան» դաշինքից ինքնաբացարկ հայտնել
Ովքեր են ՔՊ-ից ինքնաբացարկ են հայտնել. անուններ
Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև
Քաղաքականություն

Ինչու՞ է ազատազրկված Նարեկ Մալյանը

Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք հայ-ռուսական հարաբերությունները, կարծես, վերջնականապես թևակոխել են խզման փուլ: Մի կողմից Մոսկվան արդեն պաշտոնական պրոպագանդայի խողովակներով է ստորացնում ՀՀ իշխանություններին, մյուս կողմից՝ Ն. Փաշինյանն ու նրա շրջապատը բացահայտորեն խոսում են Ռուսաստանից «ազատագրվելու» և Հայաստանը ինչ-որ ձևաչափով եվրանտլանտյան դաշինքում տեղավորելու, այլ կերպ ասած՝ Ռուսաստանին Հայաստանից վտարելու մասին:

Անգամ անզեն աչքով է նկատելի, որ ՀՀ-ՌԴ հարաբերություններն այնպիսի փակուղում են, որ հետհաշվարկը գնում է ոչ թե տարիների, այլ ամիսների տրամաբանությամբ՝ կամ Մոսկվան Հայաստանում կփոխի Ն. Փաշինյանի ռեժիմը կամ Ն. Փաշինյանը կչեղարկի 1997-ի հայ-ռուսական համաձայնագիրը, ՀՀ-ն դուրս կհանի ԵԱՏՄ և ՀԱՊԿ պայմանագրերից և կդնի ՀՀ-ում տեղակայված Ռուսաստանի 102-րդ բազայի ու սահմանապահ զորքերի դուրս բերման հարցը: Ասել կուզի՝ Ն. Փաշինյանն այլևս կորցնելու ոչինչ չունի և բացի իշխանությունը պահելուց (կորցնելը Նիկոլի անձի համար հղի է աղետալի հետևանքներով), այլ խնդիր չունի. ոչ հնարավոր անվտանգային ռիսկերը, ոչ հավանական սոցիալ-տնտեսական պայթյունը, ոչ էլ անխուսափելի էներգետիկ ճգնաժամը Ն. Փաշինյանի հաշվարկային բալանսում չեն հակակշռում այն ռիսկերը, որը պարունակում է իշխանության կորուստը:

Անկասկած՝ Ն. Փաշինյանի փրկության հույսը Սրևմուտքն է, որը, կարծես, Ռուսաստանի հետ առճակատման հարցում Նիկոլին «դուխ է տալիս» և որոշակի հարցերում նաև օպերատիվ կերպով կառավարում է գործընթացը: Թե քանի կոպեկ արժե Արևմուտքի «դուխ տալը», վառ օրինակ է Ուկրաինայի այսօրվա թշվառ վիճակը, թեև Ն. Փաշինյանի ընկալումներում Ուկրաինայի օրինակը չի աշխատում: Ի վերջո, խեղդվողի վերջին հույսը նույնիսկ ձեռքի տակ ընկած սալոմն է, և հետո՝ ո՞վ է ասել, որ այն ինչ չի աշխատել Զելենսկու պարագայում, չի աշխատելու նաև Փաշինյանի դեպքում:

Ինչևէ, հենց այս համատեքստում է տեղավորվում Հայաստանում քաղբանտարկյալների խնդիրը, մասնավորապես՝ Նարեկ Մալյանի գործը: Ակնհայտ է, որ գործ կոչվածում ոչ մի գործ էլ չկա, ինչպես ասում են՝ գործը ջուր է: Նաև ակնհայտ է, որ Մալյանին ապօրինի և միաժամանակ ցուցադրաբար ազատազրկելը քաղաքական նպատակ ունի: Խնդիրն այն է, որ Ն. Փաշինյանն ամեն պահի սպասում է, որ Մոսկվան Հայաստանում ակտիվացնելու է ընդիմադիր լայն զանգվածներին, իսկ Նիկոլի միակ (!) հենարանը մնացել է արևմտյան ֆոնդերից սնվող հկ-երը՝ պայմանական ասած՝ «Սոռոսի ցանցը», որի գլխախոր թշնամին Նարեկ Մալյանն է: Եվ, այդ հենարանը պետք է ամեն գնով պահել, փայփարել, որովհետև Ն. Փաշինյանի վերջացած իշխանության ամենավերջին բաստիոնն է:

Մալյանին ապօրինի և ցուցադրաբար ազատազրկելն այն ազդակն է, որով Ն. Փաշինյանը փորձում է զսպել կամ ահաբեկել (ըստ ճաշակի) բոլոր այն շրջանակներին, որոնք կփորձեն պայքարել իր հենարանի՝ «Սոռոսի ցանցի» դեմ: Անշուշտ, քաղբանտարկյալների և մասնավորապես Նարեկ Մալյանի հարցում Ն. Փաշինյանն ունի Արևմուտքի 100 տոկոսանոց աջակցությունը, այն է՝ Ռուսաստանին Հայաստանից դուրս մղիր, իսկ այդ գործընթացի ընթացքում ամեն գնով իշխանությունը պահիր, ում ուզում ես՝ նստացրա, ինչ ուզում ես՝ արա, աչք կփակենք: Ի՞նչ է սա նշանակում. Նարեկ Մալյանի և մյուս քաղբանտարկյալների գործերը ներքին հաշվեհարդարի կամ ներքաղաքական գործընթացների համատեքստում չեն: Ըստ էության, քաղբանտակյալները (մասնավորապես Նարեկ Մալյանը) Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական հերթական արկածախնդրության զոհերն են:

Թաթուլ Խուրշուդյան