Երևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումըԲՏԱԱԲ նախարարի անունով կեղծ տելեգրամյան հաշիվ է բացվելԿառավարությունն է ինձ դատի տալիս, որովհետև բաժնեմաս ունի այդ ընկերություններում. Նազելի ՎարդանյանՓաշինյանը գազը չթանկացնելու երաշխիք չի տալիս
Քաղաքականություն

Պատահական չեն արցախցիների դեմ քարոզչություն տանում․ նոր ռումբ են տեղադրում մեր պետության տակ. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած ժողովրդիս մի հատվածը քննադատում է բոլորովին վերջերս հարյուրավոր զոհեր տված, բռնի տեղահանված, ամեն ինչ կորցրած, փողոցներն ընկած իր մյուս հայրենակիցներին։ Քննադատելը ո՞րն է՝ կոնկրետ ատելություն են տարածում արցախցիների նկատմամբ։

Բողոքում են, որ մեր ժողովրդի դավաճանված հատվածն ուզում է քիչ թե շատ լավ տներում ապրել, նորմալ աշխատանք ունենալ, իրեն նորից մարդ զգալ… Թե բա՝ ինչ տալիս ենք, դրանով բավարարվեք։ Չե՞ք ուզում՝ գնացեք Ադրբեջանի անձնագիր վերցրեք ու ձեր Ղարաբաղում ոնց ուզում եք ապրեք։

Ու այսպես մտածող աղբը սկսում է գլուխ բարձրացնել։ Երևի կարծում են՝ երկու ամիսը բավական էր, որպեսզի արցախցիները մոռանան իրենց զոհված հարազատներին, կորցրած գյուղերն ու քաղաքները, Հայրենիքը։ Մտածում են, որ արդեն շատ հանդուրժեցին իրենց համար այդքան ատելի արցախցիներին։ Դրանցից ձերբազատվելու ժամանակն է։

Նման տգետները, իհարկե, չեն հասկանում, թե ինչ նոր ռումբ են տեղադրում մեր պետության ու ժողովրդի տակ։ Դրանք սկի չեն էլ պատկերացնում, թե այդ ռումբի պայթյունն ինչ ավիրածություններ է պատճառելու մեր երկրին։ Բայց մյուսները պետք է դա լավ հասկանան ու թույլ չտան, որպեսզի հասարակությունը հերթական ավերիչ ներազդման ենթարկվի։

Նախ, արցախցիների վարքի մասին։ Ես ոչ միայն չեմ բացառում, այլև լավ գիտեմ, որ նրանց մեջ կան մեղմ ասած շատ անշնորհք մարդիկ։ Բայց դրանք բացառություններ են։ Ու պետք չի մեր 150 հազար հայրենակիցներին ճանաչել և/կամ բնութագրել այդ բացառությունների վարքագծով։ Նման բան անողները մեր ժողովրդի թշնամիներն են։ Ու նրանք պատահական չեն այդպիսի քարոզչություն իրականացնում։ Դա մեր թշնամիների կողմից կազմակերպված քայքայիչ գործունեություն է, որն արդեն տարիներ շարունակ իրականացվում է ժողովրդի մեջ։

Երկրորդը, այո՛ արցախցիները պետք է նորմալ պայմաններում ապրեն, լավ վարձատրվող աշխատանք ունենան ու պետք է կարողանան հարմարվել նոր իրողություններին։ Ամբողջ ժողովուրդը պետք է այդպես ապրի, բայց հատկապես արցախցիները։ Ինչու՞ հատկապես արցախցիները։ Երկու պատճառով։ Որովհետև դա է պահանջում սովորական մարդասիրությունը (էլ չեմ խոսում ներազգային համերաշխության ու սրտացավության մասին) և երկրորդ՝ որովհետև չի կարելի թույլ տալ, որպեսզի առանց այն էլ դավաճանված ու կոտրված մեր ժողովրդն ունենա թշվառացած ու մերժված սգավորների այդպիսի մեծ զանգված։ Դա կկործանի բոլորին։

Ցավը վերապրել է պետք։ Սովածներին կերակրել, իսկ հիվանդներին բժշկել է պետք։ Քեզնից պոկել ու դիմացինիդ տալ է պետք։ Քո հաշվին մերձավորիդ խնդիրները լուծել է պետք։ Լավ քրիստոնյա, լավ մարդ ու լավ հայ լինել է պետք։ Բավական է արդեն Տիրոջ ուղին մերժելով, սատանայի ճամփեքով քայլել։ Տեսանք որտեղ հասցրեց մեզ այդ ատելությունը։ Քի՞չ է։ Էլի՞ ենք ուզում կոտորվել»։