«Արցախի հարցը չի լուծվել, ոչ մի ժամանակ էլ չի կարող լուծված լինել»․ Սամվել Բաբայան
Ինձ հրավիրել են, ե՛ս չեմ եկել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը՝ ով եկել էր մասնակցելու ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին։
«Ինձ հրավիրել են, համաձայնվել եմ ներկա գտնվել, իրենց հարցերին պատասխանել։ Իսկ ինչո՞ւ պետք է խուսափեմ, եթե պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին»,- ասաց Բաբայանը։
Հարցին, թե ինչու ժամանակին մերժեց մասնակցել այս քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, նա պատասխանեց, որ ինքն առաջարկել էր քննել վերջին 20 տարվա կտրվածքով իրադարձությունները, թե ինչից է ամեն ինչ սկսվել և ուր ենք հասել, սակայն այդ առաջարկը չէր ընդունվել, ինքն էլ հրաժարվել էր հետագա համագործակցությունից:
Անդրադառնալով Արցախի հարցին` նա հայտարարեց․ «Արցախի հարցը չի լուծվել, ոչ մի ժամանակ էլ չի կարող լուծված լինել»։
Բաբայանը նշեց, որ առաջարկել էր` կոմիտե ձևավորվի, բայց առաջարկը չի ընդունվել։
«Ես առաջարկել եմ, բայց քանի որ Արցախի իշխանությունները երևի իրենց ձևն ունեն, և Հայաստանի ընդդիմությունը համարում է, որ ես խանգարում եմ իրենց պլանները, դրա համար ձեռնպահ ենք մնացել։ Այդքան մի բան»,- ասաց նա։