Շահրամանյանին կհրավիրեն, կծանոթացնեն՝ եղե՞լ է նման բան, թե՞ չի եղել․ Սամվել Բաբայանը՝ ադրբեջանցիների հետ իր բանակցությունների մասին
Խնդրում եմ՝ ամեն մեկին մի լսեք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ ինքը խոսել է ադրբեջանցիների հետ, նրանք ասել են, որ Սամվել Բաբայանի հետ չեն բանակցում:
«Քննություն է ընթանում, երևի Շահրամանյանին կհրավիրեն կծանոթացնեն՝ եղել է նման բան, թե չի եղել»,- ասաց նա: