Զախարովան չի մեկնաբանել ԱՊՀ գագաթնաժողովին Փաշինյանի հնարավոր մասնակցությունը
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի մեկնաբանել Փաշինյանի՝ ԵԱՏՄ նիստին և ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին հնարավոր մասնակցության մասին հարցը։ Նա նշել է, որ պետք է սպասել Նիկոլ Փաշինյանի կոնկրետ գործողություններին։
Նշենք, որ գագաթնաժողովը կկայանա դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում։
Դիվանագետի խոսքով՝ պետք է իրականությունից ելնելով մեկնաբանել Հայաստանի իշխանությունների գործողությունները։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Փաշինյանը կարող է գալ Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական ավանդական հանդիպմանը։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանի վարչապետը կգա էստաֆետը վերցնելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից և դառնա նիստի նախագահ։ Մեկնաբանելով Ռուսաստանի ղեկավարի հնարավոր այցը Հայաստան՝ Ուշակովն ասել է, որ դա կարող է մի օր տեղի ունենալ։