Վաշինգտոնը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ու նրանց միջև հաճախակի հանդիպումներ անցկացնելուն. ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ
ԱՄՆ-ն բազմիցս հայտարարել է, որ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը։
«Վերջին մեկ տարվա ընթացքում մենք աջակցել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մի շարք բանակցությունների։ Քարտուղար Բլինկենն անձամբ մասնակցել է «խաղաղության» համաձայնագրի կնքման համար ճանապարհ գտնելուն, ինչը հնարավորություն կտա հարթել հարաբերությունները, հնարավորություն ստեղծել հաղորդակցության և առևտրի համար՝ ողջ տարածաշրջանում։ Մեր կարծիքով՝ դա բխում է Հարավային Կովկասի բոլոր երկրների շահերից»,- ասել է նա։
Քարփենթերն ընդգծել է, որ Վաշինգտոնը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ու նրանց միջև հաճախակի հանդիպումներ անցկացնելուն։
«Ի վերջո, իհարկե, կողմերից է կախված՝ նրանք կօգտվե՞ն այդ ծառայություններից կամ միջնորդության առաջարկներից»,- նշել է պաշտոնյան։