NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Տեսանյութ

Գյումրիում պարեկը հարվածել է քաղաքացուն, երեխայի աչքի առջև ոլորել է ձեռքերը՝ հասցնելով վնասվածք (տեսանյութ)

Գյումրիում պարեկների և քաղաքացու միջև հերթական միջադաեպն է գրանցվել, որը դարձյալ ավարտվել է պարեկային ծառայողի կողմից քաղաքացու նկատմամբ բռնության դրսևորմամբ։ 

Նշենք, որ Գյումրու պարեկները հաճախ են իրենց կոպիտ ու բռի վարքով հայտնվում սկանդալների ու միջադեպերի կենտրոնում, քանի որ քաղաքացիների հետ քաղաքավարի վարվեցողության տարրական կանոնների չեն տիրապետում։

Գյումրու բնակիչ Գոռ Թորոսյանը Mediahub-ին պատմեց, որ նոյեմբերի 15-ին Գյումրու Վարդանանց հրապարակում, պարեկային ծառայողը կանգնեցնում է իր մեքենան ու տուգանում նրա համար, որ առջևի նստարանին մեծահասակի հետ նստած է եղել նաև երեխա։ Գոռը համաձայնում է, որ խախտում է կատարել և չի առարկում վարչական ակտի դեմ։ Սակայն, երբ նստում են մեքենանաերը, որ հեռանա, նկատում է, որ պարեկային ծառայողն ինքը նույնպես խախտում է թույլ տալիս։ Մեքենան վարելիս խոսում է հեռախոսով և ամրակապված չէ։

«Հետևից գնացի, նշան տվեցի, որ կանգնի։ Կանգնեց։ Պարեկին ասացի՝ «հարգելի պարեկ, Դուք էլ եք խախտել երթևեկության կանոնները՝ ամրակապված չեք եղել և հեռախոսով եք խոսել, եթե ինձ տուգանում եք, խնդրում եմ՝ ձեզ համար էլ արձանագրություն կազմեք»։ Բառացի չեմ հիշում, բայց մոտավոր ասաց՝ «ես ոստիկան եմ, եթե էս համազգեստն է հագս, ես կարող եմ անել, ես իրավունք ունեմ» և այլն։ Ասացի՝ «իրավունք չունեք, հատուկ ծառայություն պիտի կատարեք, որ էդ ամեն ինչից չօգտվեք, եթե հատուկ ծառայություն չեք կատարում, ուրեմն պարտավոր եք օգտվել»։ Ավելի վորդովվելով՝ սկսեց խոսել, հեռախոսս հանեցի ու մեքենայի բորտը նկարեցի, իրեն փորձեցի նկարել՝ վրդովվեց, հարվածեց ձեռքիս։ Ասել եմ՝ «ա՛յ տղա, մի՛ հարվածիր» կամ «ա՛յ տղա, հանգստացի՛ր», «այ տղա»-ով եմ դիմել իրեն, մի խոսքով։ Ինքը դրանից ավելի ոգևորվեց, եկավ նորից հրեց, հեռախոսս քաշեց, ուզեց վերցնել կամ գցել գետնին, ու տեսնելով, որ ես նորից շարունակում եմ պնդել իմ ասածն ու նկարել իրեն, փորձեց ձեռքս ոլորել ու ձերբակալել։ Մեքենային դեմ տվեց, ոչ մի դիմադրություն ցույց չեմ տվել, որովհետև գիտեմ օրենքը, որ ոստիկանին չի կարելի դիմադրություն ցույց տալ»,- պատմեց Գոռ Թորոսյանը՝ նշելով, որ ոստիկանի գործողությունների հետևանքով վնասվել է իր ձեռքը։

Հետո մոտեցել է տվյալ պարեկային ծառայողի ուղեկից մյուս պարեկը՝ փորձելով բաժանել կողմերին և հանդարտեցնել իրավիճակը։ Ապա աղմուկի վրա պարեկային ծառայության մեկ այլ խումբ է մոտեցել ու փորձել հանգստացնել իրենց, Գոռին ասել են՝ «կներեք, մենք իր հետ կխոսենք, ոչինչ»։ Նույնիսկ երեխային են փորձել հանգստացնել, քանի որ այդ քաշքշոցից երեխան վախեցել էր։ Դրանից հետո Գոռը դիմել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ հետազոտել են ձեռքի վնասվածքը ու թեև լուրջ վնասվածք չեն հայտնաբերել, բայց ուժեղ ցավեր է ունեցել, շարժել չի կարողացել, և բժիշկը դեղեր է նշանակել ու ցուցումներ տվել։ Դեպքի առթիվ Գոռ Թորոսյանը ոստիկանական առցանց հարթակում բողոք է գրել միջադեպի հետ կապված, որ տրամադրեն իր նկատմամբ բռնություն գործադրած պարեկային ծառայողին ամրակցված տեսախցիկի ձայնագրությունը, քանի որ իր հեռախոսով նկարածը ամբողջականը չէ՝ կեսից անջատվել է։

Երեկ Պարեկային ծառայության ղեկավար Արթուր Խուդինյանի անունից պատասխան է ուղարկվել քաղաքացուն, որտեղ թվարկել են օրենքի կետերը, թե որ դեպքերում ոստիկանն իրավունք ունի վարելու ընթացքում հեռախոսով խոսել, չամրակապված երթևեկել և այլն, իսկ տեսաձայնագրությունը տրամադրելու մասով էլ նշել են, թե չեն կարող՝ տեխնիկական պատճառներով։ Թե ինչ տեխնիկական պատճառների մասին է խոսքը, Խուդինյանի պատասխանում նշված չէ։ 

Նկատենք, որ պարեկային ծառայողները թեև մշտապես հայտարարում են, թե իրենց հագուստին ամրակցված տեսախցիկը պարտադիր ձայնագրում է իրենց խոսակցությունը։ Սակայն ինքներս էլ ականատես ենք եղել, որ հարկ եղած դեպքում նրանք, ըստ ցանկության և նպատակահարմարության՝ նաև անջատում են տեսախցիկը, որ «ավելի անկաշկանդ շփվեն» քաղքացիների հետ։ Հավանաբար, սա ևս այդ դեպքերից է եղել, դրա համար էլ «տեխնիկական պատճառներով» Արթուր Խուդինյանը չի կարողացել տրամադրել տեսաձայնագրությունը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում