Եթե Փաշինյանը գա ԱՊՀ-ի հանդիպմանը, ապա հնարավորություն կունենա հանդիպել Պուտինի հետ. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը դեռ նախատեսված չէ։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովի խոսքով` եթե Փաշինյանը գա Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ-ի հանդիպմանը, նա հնարավորություն կունենա հանդիպել Ռուսաստանի ղեկավարի հետ։